«KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» աննախադեպ շոու-ծրագիր Մոլորակի լավագույն ներկայացումը` սառույցի վրա. նոյեմբերի 27-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտել «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» բացառիկ շոու-ծրագիրը: «FORPOSTART Production»-ի նախաձեռնությամբ`պարարվեստի մասնագետները, ռեժիսորները, սցենարիստները, ձևավորողները, գեղանկարիչներն ու համաշխարհային գեղասահքի աստղերը` Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ, ակնդրին կներկայացնեն յուրահատուկ ձևաչափ ունեցող երեկո: Շոուի մասնակիցներն արվեստի տարբեր ժանրերի մի յուրատեսակ սինթեզի ականատես կլինեն.կցուցադրվեն նաև հայ տաղանդավոր նորաձևության տների մոդելավորողների 2017 թվականի հավաքածուները: Աննախադեպ այս միջոցառումն իրենց ելույթներով կզարդարեն ռուսական էստրադայի հայտնի երգիչները, երաժիշտները, պարային խմբերը, կրկեսի և օրիգինալ ժանրի ներկայացուցիչները, գեղասահքի աստղերը: Նրանց թվում են ջազի թագուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը: Սառցե շոուի այս յուրատեսակ ձևաչափն իրականացվել է հատուկ հայ հանդիսականի համար: Սառույցի վրա ցուցադրվող ներկայացումը բաղկացած կլինի պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային-կրկեսային, հետաքրքիր տեսաշարի, նորաձևության ցուցադրության համարներից: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և Հայաստանի համաշխարհային մակարդակի գեղասահորդները, իսկ որպես գլխավոր մենակատարներ ելույթ կունենան Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան: Ի դեպ, Պլյուշչենկոն իր գործընկերների հետ արդեն իսկ հասցրել է հանդես գալ նմանատիպ թատերականացված ծրագրում` մեծանուն Անդրեա Բոչելիի հետ: «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» աննախադեպ շոուի վերջում Մարիամ Մերաբովայի կատարմամբ «Ветер перемен» երգի ներքո բեմ դուրս կգան ոչ միայն շոուի բոլոր մասնակից արտիստները, այլև նրանց սպասարկող աշխատակիցները: Հիշեցնենք, որ «FORPOSTART Production»-ը 2016 թվականի մարտի 5-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ կազմակերպել էր «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն: Շոուի գլխավոր ներշնչողը՝ Եվգենի Պլյուշչենկոն, Հայաստան էր հրավիրել էր լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին: Օլիմպիական չեմպիոնների դասական և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների համադրությունն, անկասկած, հետաքրքրեց ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ վտանգավոր հնարքների և նոր տպավորությունների սիրահարներին: Ինչպես և մարտի 5-ին կազմակերպված «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն, այնպես էլ «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE»-ը հավակնում է ընդգրկվել այս տարվա լավագույն հայաստանյան միջոցառումների ցանկում:
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45