Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցի պատրաստակամություն է հայտնել իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։ «Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ այս պահի դրությամբ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ զոհելու իրենց կյանքը ի պաշտպանություն Իրանի։ Ես ևս պատրաստ եմ եղել, կամ ու պատրաստ կլինեմ զոհվել հանուն Իրանի»,- հայտարարել է Իրանի նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։ «Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը գիշերը»,- հայտարարել է Թրամփն ապրիլի 6-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի գնալ այդ քայլին։
Հիշեցնենք, որ Թրամփը վերջնաժամկետ է ներկայացրել Իրանին՝ պահանջելով հրաժարվել միջուկային զենքից և բացել Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար։ Թրամփը հայտարարել է, թե ամերիկյան կողմն ունի ծրագիր, որի համաձայն՝ «Իրանում յուրաքանչյուր կամուրջ կքանդվի» մինչև չորեքշաբթի կեսգիշեր և «որտեղ ամեն էլեկտրակայան Իրանում շարքից դուրս կհանվի, կայրվի, կպայթի և այլևս չի կարողանա շահագործվել»։
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44