Քաղաքական ուժերի շարքում ամենաբարձր վստահությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (24,3%)։ Այս մասին են վկայում «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացչության վերջին հարցման տվյալները։ Իրականացված հարցման համաձայն՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա հարցվածների մեծամասնությունը իր ձայնը կտար տվյալ կուսակցությանը։ Միևնույն ժամանակ, հարցվածների մի մասը չի վստահում որևէ քաղաքական ուժի։ Քաղաքացիները կա՛մ հրաժարվել են պատասխանել հարցմանը (11,4%), կա՛մ դեռևս համոզված չեն իրենց որոշման մեջ (14,3%), կամ էլ որոշել են ընդհանրապես չմասնակցել ընտրություններին (8,1%)։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների զգալի մասը՝ 13,4%, մասնակցելու է ընտրությանն ու իր ձայնը տալու է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Երրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 7,9%, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը՝ 5,5%։ Մյուս քաղաքական ուժերը ստացել են համեմատաբար փոքր աջակցություն․ ԴՕԿ կուսակցությանը վստահում է հարցվածների 3,1%-ը, ՀՀԿ-ին՝ 1,9%-ը, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 1,7%, Հայաստանի շնորհապետական կուսակցությանը՝ 1.5%։ Նույն մակարդակի՝ 1.5% վստահություն է գրանցվել նաև «Միասնության թևեր»-ի նկատմամբ։ Ավելի փոքր ցուցանիշներ ունեն «Հանրապետություն» կուսակցությունը և Հայ Ազգային Կոնգրեսը՝ յուրաքանչյուրը 1.1%, իսկ այլ ուժերին վստահում է ընդամենը 0.6%-ը։ Հարցին՝ քաղաքացիները մասնակցելու՞ են արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել (51,9%)։ 24,8%-ը դժվարացել է պատասխանել նշված հարցին։ 9,5%-ը հաստատակամ է իր որոշման մեջ. չի մասնակցի ընտրություններին։ Հարցվածների մի մասը՝ 8,6 %-ը ավելի հակված է ընտրություններին մասնակցելուն, իսկ 5.2%-ը՝ հավանաբար չի մասնակցի։
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44