Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում այսօր տեղի կունենա պոլսահայ գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Հայ Թերթ»-ը:
Դատավարության ընթացքում կքննվի Նշանյանին ներկայացված «Կրոնական արժեքների ոտնահարման» մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Սևան Նշանյանը 2013թ.-ի մայիսին դատապարտվել է 13,5 ամսվա ազատազրկման Մուհամեդ մարգարեի հասցեին արված արտահայտությունների համար:
2013թ.-ի դեկտեմբերի 12-ին Նշանյանն ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է 3,4 տարվա ազատազրկման:
Ավելի ուշ Նշանյանին մեղադրանք է առաջադրվել «Մշակութային և բնական արժեքների պահպանման» մասին օրենքը խախտելու համար, որի համար նա դատապարտվել է ևս 5 տարի 2 ամիս 15 օր ազատազրկման, ինչպես նաև 12.600 (մոտ 6.000 դոլար) թուրքական լիրա տույժի:
Պոլսահայ մտավորականը բանտում է գտնվում 2014թ.-ի հունվարի 2-ից մինչ օրս: Այս ընթացքում մտավորականն ու իր փաստաբանները բազմիցս ահազանգել են բանտում նրա հանդեպ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի մասին:
Սևան Նշանյանը ծնվել է 1956թ.-ին Ստամբուլում: Ճարտարապետ Վաղարշ Նշանյանի որդին է։ Ավարտել է նախ Եյլի, այնուհետ՝ Կոլումբիայի համալսարանը:
1985թ.-ին Նշանյանը վերադարձել է Թուրքիա՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար։ Հետագա երկու տասնամյակներում նա հանդես է եկել որպես գրող և ուղեցույցների խմբագիր։ Լրագրող Թոմաս Գոլցի հետ նա հրատարակել է մի շարք ուղեցույցներ Թուրքիայի շրջանների մասին։
2004 թ. պարգևատրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասսոցիացիայի մրցանակով։
Նշանյանը գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994թ., սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008թ.:
2010թ.-ին Նշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։
Index Anatolicus-ն առցանց է դարձել 2011թ.: Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56.000 քարտեզագրված տեղանուն։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55