ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նորածնային տարիքից մինչև զորակոչիկների պատվաստումների նպատակահարմարությանը և ներկա համաճարակային իրավիճակին:
Նա նախ հայտնեց, որ հանրապետությունում այս ժամանակաշրջանում բնորոշ է վիրուսային վարակների աշխուժացումը, և իմունիտետ չունեցող օրգանիզմներում վիրուսները հեշտությամբ բազմանում են: Նա նշեց, որ վիրուսների ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար երեխաները պատվաստումները պետք է ժամանակի ստանան: «Ներկայումս մեր համաճարակային իրավիճակը կայուն է»,-ասաց իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարը:
Գայանե Սահակյանը նշեց, որ եթե երեխան նշված տարիքում անհրաժեշտ պատվաստման դեղաչափը չստանա, ապա դա կարող է ճակատագրական լինել։ Մասնավորապես, վաղ հասակում կապույտ հազն առաջացնում է վատ հետևանքներ:
Անդրադառնալով ծնողների կողմից պատվաստումներից հրաժարվելուն, ծրագրի ղեկավարը նշեց. «Սա խնդիր է ոչ միայն Հայաստանի համար։ Ամբողջ աշխարհում հրաժարվողների թվի աճ կա, ինչին նպաստում է համացանցը»:
Մասնագետի խոսքով՝ երբեմն ծնողները համացանցից ստացած սխալ տեղեկատվության հիման վրա կայացնում են որոշումներ, իսկ նախկինում մանկաբույժների նկատմամբ վստահությունը բավականին մեծ էր:
«Հայաստանում այդքան մտահոգվելու կարիք չկա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բավականին բարձր է պատվաստումերի ընդգրկման ցանկը, թեև հրաժարման դեպքեր կան, սակայն դրանք երեքից չորս տոկոսն են կազմում, ինչը հիվանդությունների տարածման համար պարարտ հող չի ստեղծում»,-ասաց նա:
Անդրադառնալով պատվաստանյութի որակին՝ իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարը նշեց, որ այն գնվում է ՄԱԿ-ի մանկական հիմնական հիմնադրամից, որի հիմնական չափանիշը որակն է: «Պատվաստանյութերը եվրոպական արտադրության են, սերտիֆիկատներն ունենք, պահպանվում են իդիեալական պայմաններում»,- ասաց նա:
Հարցին, թե պատվաստանյութ չստանալու պատճառով ի՞նչ ճակատագրական հետևանքներ են եղել, Գայանե Սահակյանը նշեց. «Վերջերս մեկ տարի յոթ ամսական երեխայի մոտ տուբերկուլոզի տարածումից մահվան դեպք գրանցվեց։ Եթե նա պատվաստված լիներ, գուցե վարակվեր, սակայն տարածում և մահ չէր գրանցվի: Պատվաստված չլինելու հետևանքով նախկինում նաև երկուսուկես ամսական երեխան մահացել է կապույտ հազից»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47