ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը` ս. թ. նոյեմբերի 22-25-ը, Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 10-րդ հանրապետական փառատոնը:
Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 10-րդ հանրապետական փառատոնին այս տարի կմասնակցեն 7 բեմադրիչ` Երևանից և Գյումրիից: Երևանյան 7 բեմահարթակներում կցուցադրվեն Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը» և «Վհուկը», Գոռ Մարգարյանի «Մնաց 7 օր», Կարո Բալյանի «Չմարդիկ» և «Դեպի տուն», Նորա Գրիգորյանի «Խնջույք ամառանոցում», Ռաֆայել Ասատրյանի «Սիրային խաղեր», Տաթև Մելքոնյանի «Я ЗдесЪ», Ալլա Բունիաթյանի «Կալիգուլա» խաղը» ներկայացումները: Փառատոնի աշխատանքներին կմասնակցեն Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ: Փորձագետները կընտրեն ներկայացում` Մոսկվայի թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի՝ ԱՊՀ, Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումին մասնակցելու համար: Ֆորումը կանցկացվի 2017 թվականի ամռանը` Ալմաթի քաղաքում (Ղազախստան):
Նշենք, որ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը հիմնադրվել է 2006 թվականին, Հայաստանի թատերական գործիչների միության կողմից` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործերը, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև պատկերացում կազմել արդի թատրոնի երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին: Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնին ներկայացվում են այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի է ունենում քննարկում, որի շրջանակում ճանաչված թատերագետների կողքին իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն են ունենում Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտի թատերագիտական բաժնի ուսանողները: Նրանց հնարավորություն կնձեռվի նաև հրապարակել վերլուծական հոդված Հայաստանի թատերական գործիչների միության «Թատրոն» թերթի էլ. տարբերակում` http://theatersunion.am:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42