Առաջին՝ բազային փուլը կկայանա 2016 թվականի դեկտեմբեր ամսին
22.11.16 | 22:29
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների և փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի առաջին՝ բազային փուլը կկայանա 2016 թվականի դեկտեմբեր ամսին:
Դասընթացի առկա (face to face) հանդիպումները դեկտեմբերի 8-11-ը և դեկտեմբերի 22-26-ն անցկացվելու են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ:
Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»:
Դասընթացների անցկացման համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը փնտրում է համապատասխան փորձառությամբ վեց դասընթացավարներ՝ վերապատրաստման ծրագիրն իրականացնելու համար:
Եթե ցանկություն ունեք մասնակցելու ծրագրին՝ որպես դասընթացավար, խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 28-ը հայերեն լեզվով
[email protected] էլ. հասցեով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել ձեր CV-ն՝ նշելով, թե որ մոդուլի դասընթացավար կարող եք և ցանկանում եք հանդես գալ:
Տեղեկացնում ենք, որ ըստ անհրաժեշտության՝ հայտատուների հետ կարող է անցկացվել հարցազրույց:
Երկու համապատասխան մոդուլների տեխնիկական հանձնարարականները ներկայացված են կից ֆայլերում: