Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև 2009 թ-ին կնքված Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի ստորագրման արարողություն: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, փաստաթուղթը ստորագրել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը:
Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին` նշել է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում: Ուլյանովսկի նահանգը և Շիրակի մարզը երկար տարիների համագործակցության ավանդույթներ ունեն կրթական, մշակութային ոլորտներում, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին 10 տարիներին այդ համագործակցությունն ավելի լայն թափ է ստացել: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումը խթան կհանդիսանա համագործակցության ընդյլայնման և ակտիվացման համար»: Փոխնախարարն ընդգծել է, որ երկու նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հույս հայտնել, որ ապագայում նման ակտիվ փոխգործակցություն կծավալվի նաև այդ ոլորտում:
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ուլյանովսկի նահանգը ՌԴ-ի տնտեսապես ակտիվ զարգացող նահանգներից է և կարևորում է փոխգործակցության ակտիվացումը Շիրակի մարզի հետ բոլոր ոլորտներում: Մենք երբեք չենք դադարել նպաստել այդ համագարծակվության զարգացմանը և այժմ էլ դիտարկում ենք տնտեսական համագործակցության, մարզում ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորությունը»,-իր խոսքում նշել է Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Նա տեղեկացրել է, որ Շիրակի մարզպետին հրավիրել է Ուլյանովսկի նահանգ՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև համագործակցունը ծավալվել է 2009 թ-ից, որի ընթացքում իրականացվել են կրթական, մշակութային համատեղ միջոցառումներ: Համագարծակցության շրջանակում Գյումրիում կառուցվել է «Պատվո Բլուր» հուշահամալիրը` նվիրված ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուսական բանակի սպաներին, բարեկարգվել է շրջակայքը: 2017թ-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել «Ուլյանովսկի օրեր», որի ժամանակ կքննարկվեն տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո կողմերը փոխանակվել են հուշանվերներով:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03