ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար: Պարոն Սահակյանը կարևորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները:
Գալուստ Սահակյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներգրավվածությամբ և ակտիվ աջակցությամբ: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձևաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ այդ աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվել համագործակցության աննախադեպ բանաձև:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև շրջանառության մեջ դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Կուսակցությունների մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքների նախագծերին, ինչպես նաև խոսել է 2017 թվականի ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետների մասին:
Բարեփոխումների համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018 թթ. ծրագրի լիարժեք իրականացումը, որով նախատեսվում են համապարփակ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում:
«Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նպատակը երկրում կոռուպցիայի կանխարգելումը և պետական մարմինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան կոռուպցիայի նկատմամբ երկրում զրոյական հանդուրժողականության ձևավորումը»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքը թե վեհաժողովում, թե հանձնաժողովներում: Ալան Միլն արդյունավետ է համարել Հայաստանում իրականացված բարեփոխումները, ինչի արդյունքում քաղաքական ուժերի մոտ ձևավորվել է երկխոսելու մշակույթ: Համազեկուցողներն իրենց կարողությունների և հնարավորությունների սահմաններում պատրաստ են այսուհետ ևս աջակցելու Հայաստանին հետագա բարեփոխումներում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02