Թուրքիան երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են խախտել ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը և միասնությունը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան, սկսած սառը պատերազմի ժամանակներից, դարձել է ՆԱՏՕ-ի անբաժանելի մասն ու շարունակում է դաշինքի գործունեությանը քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերել:
«ՆԱՏՕ-ի ուժը և հաջողությունը հիմնվում է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում կառաջանա բոլոր դաշնակիցների արձագանքը: Եվ ես լիովին վստահ եմ, որ Թուրքիան երբեք չի անի մի բան, որը կխախտի այդ հավաքական պաշտպանությունը, ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը և դաշինքի միասնությունը»,- հայտարարել է Սթոլթենբերգը «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում:
Խոսելով մեծ և միջին հեռահարության Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցությունների մասին՝ Սթոլթենբերգը նշել է, որ դա յուրաքանչյուր երկրի գործն է՝ որոշել, թե ինչ ռազմական տեխնիկա ձեռք բերել: «Բայց մենք միշտ կենտրոնանում ենք ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ այդ տեխնիկայի փոխգործունեության վրա»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ մեծ և միջին հեռահարության Ս-400 (С-400) զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ:
«Հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լուրջ կվերաբերեն դրան, և մեր համակարգը համատեղելի կլինի դաշինքի պահանջների հետ: Բայց մենք ոչ մի դեպքում չենք մերժում Ռուսաստանի առաջարկը և ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր վերջնական նպատակն այդ համակարգերը մեզ մոտ արտադրելն է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22