Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, ապրիլի 13-ին Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում, փաստացիորեն, չեն իրականացվել այն քայլերը, որոնք նախատեսվում էին 2015թ․հունվարի 2-ից ուժի մեջ մտած ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրով նախատեսված դրույթները՝ մասնավորապես.
-չի արձանագրվել որեւէ առաջընթաց Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները եւ դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված քայլերում,
-տեսանելի չեն առավել սերտ ինտեգրում խթանելու ու Կողմերի տնտեսությունների միջեւ կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի եւ բարեկեցության բարելավման նպատակով կատարվող քայլերը։ Ընդհակառակը՝ համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ․հետազոտությունների արտահանումը կրճատվել է 4.7 տոկոս-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1 տոկոսով եւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9 տոկոսով, Ղազախստան՝ 30.1 տոկոսով: Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2 տոկոսով:
Ակնհայտ է, որ ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական զարգացում չապահովեց, այլ ՀՀ-ն տարավ տնտեսական մեկուսացման՝ նվազեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Ավելին, այս միությանը ՀՀ-ի անդամակցությունը չավելացրեց նաեւ անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։
-ԵՏՄ պայմանագրով նաեւ շեշտվում է, որ այն տնտեսական միություն է, սակայն ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին ԵՏՄ անդամ-պետությունները հրաժարվեցին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակցությունից եւ նիստը տեղափոխվեց Մոսկվա։ Երեւանյան նիստի չեղարկումը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ֆոնին նիստի անցկացումը Երեւանում կնեղացնի Ադրբեջանին։
Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ համայն հայության համար այս օրհասական պահին ԵՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը՝ ոտնահարելով այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ ԵՏՄ անդամ-պետությունների նման պահվածքն անընդունել է եւ եւս մեկ անգամ վկայում է, որ այն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ ոչ արդյունավետ տնտեսաքաղաքական միություն է։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, առաջարկել ՀՀ Նախագահին եւ Կառավարությանը սկսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58