Ս.թ. նոյեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ում 40-ամյա Գ.Խ.-ն զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերել 20 տարվա երկար սպասումից հետո:
Զինծառայող ամուսինները դիմել էին «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ Պաշտպանության նախարարության ֆինասական աջակցությամբ:
Բաղձալի հղիության արդյունքից հետո ս.թ. դեկտեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի միջամտությամբ կատարվել է կեսարյան հատում, ծնվել են զույգ աղջիկներ՝ 1450 գրամ քաշով և 46 սմ հասակով:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի մեկնաբանությամբ՝ երեխաները ծնվել են բավարար վիճակում: Կյանքի առաջին ժամերի ընթացքում մեկ երեխայի մոտ սկսել է զարգանալ շնչառական խնդիրներ և ինչպես կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել է՝ երեխայի մոտ առկա է եղել փափուկ քիմքի ուռուցքանման գոյացություն, որն էլ հենց ստեղծել է մեխանիկական շնչարգելություն:
Նորածինը տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա, որտեղ հաստատվել է ախտորոշումը և կատարվել է վիրահատություն՝ հեռացվել է ուռուցքանման գոյացությունը: Ըստ մասնագիտացված կլինիկայի տեղեկատվության վիրահատությունը ընթացել է հարթ և նորածնի վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը:
Մայրը և մյուս փոքրիկը գտնվում են բավարար վիճակում և պատրաստվում են դուրս գրվել հիվանդանոցից:
Առողջություն ենք մաղթում փոքրիկին, իսկ 20 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին խաղաղ և երջանիկ օրեր:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47