«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չեն բացառում, որ հնարավոր է դեկտեմբերի 3-ին նախատեսված ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու կոչ արվի: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամաբոր Միքայել Մելքումյանը «Ազատություն» ռադիոկայանի azatutyun.amհետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 23-ին, ասել էր, որ որեւէ բան չի բացառում եւ ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը կարող է դիմել Գագիկ Ծառուկյանին: «Որեւէ բան բացառված չէ: Դա քաղաքական խորհրդի գործն է: Ես չեմ բացառում, որ նաեւ այդ հարցը կարծարծվի․․․ Այո, մենք բոլորս համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին «Բարգավաճը» շատ ավելի հզոր կլինի, շատ ավելի կենսունակ կլինի: Ինքը մեր հիմնադիրն է, եւ էս երկրում, մեր պետության մեջ մեծ ավանդ ունեցող անձնավորություն է, որը շարունակում է տարբեր տիպի ծրագրեր իրականացնել, միջոցառումներ իրականացնել»,- նշել էր Մելքումյանը:
NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը նշեց, որ ինքը եւս ոչինչ չի կարող բացառել:
«Դեկտեմբերի 3-ին նախատեսված է ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին կմասնակցեն նաեւ ԲՀԿ տարածքային կառույցների ակտիվները: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը լինելու է փակ, իսկ նիստի ընթացքում քննարկվելու են առաջիկա ընտրությունների կազմակերպչական հարցերը եւ հստակեցվելու է մարզային այցելությունների ժամանակացույցը»,-ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47