ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծովագյուղ եւ Լճաշեն համայնքներ. այցի նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի հնդկաձավար արտադրող խմբին, ինչպես նաեւ քննարկել Լճաշեն համայնքում կաթնամթերթի արտադրության ընդլայնման կիրառական ծրագիրը:
ՏԿԶ նախարարությունից հայտնում են, որ նախարար Լոքյանը տեղում ծանոթացել է Ծովագյուղ համայնքում հնդկաձավարի արտադրության պայմաններին, լսել շուրջ 550 հա ընդհանուր մակերեսով հողամասերում հնդկաձավար աճեցնող կոոպերատիվի անդամների կողմից բարձրացված խնդիրները: Նախարարը հետեւել է արտադրական (բովման, մաքրման, փաթեթավորման) սարքավորումների փորձարկման գործընթացին, որոնք ձեռք են բերվել Եվրամիության «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրի շրջանակներում: Կոոպերատիվի անդամները նշել են, որ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում հնարավոր է էապես ընդլայնել հնդկաձավարի ցանքատարածության մակերեսը, ավելացնել արտադրության ծավալները եւ բավարարել Հայաստանում հնդկաձավարի պահանջարկի էական մասը:
Դավիթ Լոքյանի հաջորդ կանգառը Լճաշեն համայնքն էր, որտեղ նախարարը մասնակցել է համայնքում կաթնամթերքի վերամշակման արտադրության ընդլայնման կիրառական ծրագրի քննարկմանը: Արտադրության պատասխանատուները նախարարին ներկայացրել են, որ գործող արտադրամասն ունի արտադրական տարածքի ընդլայնման, վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ գազամատակարարման ապահովման խնդիր:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03