ՍՊԾ դիտացանցը նոյեմբերի 17-ից մինչև 23-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Նոյեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում` Մարանդ քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) և նոյեմբերի 18-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանում, համապատասխանաբար՝ Մինգեչաուր քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք և Գաբալա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք: Նոյեմբերի 23-ին երեք երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որից երկուսը՝ 5-6 բալ և 6-7 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0 և 4.8) Վան քաղաքից 42 կմ դեպի հարավ-արևելք, մեկն էլ՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) Արդահան քաղաքից 43 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Նոյեմբերի 21-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում՝ Սան Խուան քաղաքից 24 կմ դեպի արևմուտք: Վերջինիս հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Հաջորդ օրը 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափամերձ տարածքում՝ Նամիե գյուղից (Ֆուկուսիմա պրեֆեկտուրա) 37 կմ դեպի արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում: Ստորգետնյա ցնցմանը հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 13 հետցնցում: Երկրաշարժից անմիջապես հետո հայտարարվել է մինչև 3 մետր բարձրությամբ հնարավոր ցունամիի վտանգի մասին, և ափամերձ տարածքից տարհանվել 3 հազար բնակիչ: Երկրաշարժից 4 ժամ անց ցունամիի ալիքները հասել են Հոնսյու կղզու ափերին: Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում ալիքի առավելագույն բարձրությունը չի գերազանցել 1 մետրը, իսկ պրեֆեկտուրայից հյուսիս գտնվող Սենդայ քաղաքում ցունամիի ալիքի բարձրությունը հասել է 1,4 մետրի:
Երկրաշարժի հետևանքով 15 մարդ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, զոհեր չկան: Փակվել է Սենդայ քաղաքի օդանավակայանը և 150 դպրոց: Երկրաշարժի պատճառով մեկ ժամով ավտոմատ դադարեցվել է «Ֆուկուսիմա-2» ատոմակայանի միջուկային վառելիք արտադրող սառեցման համակարգի աշխատանքը, ճառագայթման արտահոսք չի նկատվել, իսկ միջուկային վառելիքի ջերմաստիճանը մնացել է նորմայի սահմաններում: Ճապոնական «Kureha» կազմակերպության քիմիական լաբորատորիայում առաջացած հրդեհի պատճառով դադարեցվել է կազմակերպության արտադրությունը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47