ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին ծառայող Գևորգ Պ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, հաղորդման հեղինակ Գևորգ Պ.-ն, մասնավորապես, հայտնել է, որ ծառայելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում, 2014թ. փետրվարի 12-ից մինչև նույն թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ակադեմիայում մասնակցել է վերապատրաստման դասընթացների, իսկ ամիսներ անց իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
2016թ. սեպտեմբերին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ինքը ստացել է ծանուցում այն մասին, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել իր դեմ՝ հիշյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար ոստիկանության կողմից կատարած շուրջ 309 հազ. ՀՀ դրամ ծախսերի փոխհատուցման նպատակով: Դատարանից ստանալով քաղաքացիական գործի նյութերի պատճենները՝ պարզել է, որ դատարան է ներկայացվել իր և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի միջև կնքված՝ ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ինչպես նաև միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու նպատակով ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, որի տակ առկա ստորագրությունը իրենը չէ, կեղծված է:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47