Լրագրողները բանտում, օֆշորները Պանամայում, լռեցված ընդդիմություն ու պատերազմ՝ սահմանի վրա, ու այս ամենը՝ Արևմուտքի հետ բարեկամությամբ քողարկված: Սա Ադրբեջանն է. այս ամենի մասին՝ իտալական Rai-ի եթերում Միլենա Գաբանելլի 50 րոպեանոց «Էպիզոդ» հաղորդման մեջ։
Գլխավոր դերում իտալացի կաշառակեր պատգամավոր Լուկա Վոլոնտեն է և Արևելքի վերջին բռնակալ Իլհամ Ալիևը: Հայտնի հետաքննող լրագրող Պաոլո Մոնդանին ռեպորտաժում բացահայտում է, թե ինչպես է Եվրախորհրդի իտալացի պատգամավորը ալիևյան 2 միլիոն 390 հազար եվրոյի դիմաց դեմ քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին:
Իտալական հեռուստատեսությունը քողազերծում է ադրբեջանական կաշառքների դիմաց Ագրամտունի և Վոլոնտեի հակահայկական գործունեությունը: Նաև փաստերով ցուցադրում է, թե իրականում ինչպիսի երկրի հետ է Իտալիան երկար տարիներ տնտեսական գործակցություն ծավալում: Ադրբեջանը էներգակիրներով և խավիարով փակում է Եվրախորհրդի բերանը, որը հռչակում է ժողովրդավարական արժեքներ և մարդու իրավունքներ: Լրագրողը նկատում է` ադրբեջանցիները հասկացել են, թե որքան փխրուն են եվրոպական կառույցները, գտել են թույլ տեղը և այստեղ էլ ծնվել է, այսպես կոչված, խավիարային դիվանագիտությունը:
Հաղորդավարն առաջարկում է Բաքու-Պանամա կապը տեսնել Լեռնային Ղարաբաղի պրիզմայով: Սկանդալային պանամական փաստաթղթերում շրջանառվող 11 պետությունների ղեկավարների մեջ էր նաև Ալիևյան կլանը: Բացահայտող հրապարակումից մեկ օր առաջ Ադրբեջանի ղեկավարությունը սանձարզերծեց ապրիլյան ագրեսիան: Պաոլո Մոնդինին ենթադրում է, որ դա պատահական չէր: Ալիևը փորձեց զենքի ուժով լռեցնել պանամական արձագանքը, որ իր երկրում չդժգոհեն միլիարդավոր դոլարների թալանից:
Աշխարհն անտեսում է փոքր տարածքում ապրող 150.000 մարդկանց իրենց հայրենիքում խաղաղ ապրելու ցանկությունը` եզրակացնում է հաղորդավարն ու ավելացնում` ցավոք պատմությունը շարժվում է փողի ուժով: Մի՞թե ժողովրդավար Եվրոպան այսքանից հետո էլ կշարունակի խավիար ուտել: Ինչպես Լուկա Վոլոնտեն, որի գրպանը 2013-14 թվականների ընթացքում խավիարային դոլարները հոսել են բրիտանական 4 ընկերությունների միջոցով:
Լուկա Վոլոնտեի գործը քննում են Միլանում: Անկախ քննության արդյունքից, Եվրոպական կազմակերպության նախասրահներում լոբբիստները շարունակում են խավիարային որսը, իսկ Ռաիի հեռուստատեսության հաղորդավարն ու հետաքննող լրագրողը Խավիարային դիվանագիտության հայրենիքում հայտարարվում են պերսոնա նոն գրատա: Կաշառք մերժողներին Ադրբեջանում չեն սիրում:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55