Նոյեմբերի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անտանանարիվուում հանդիպել է ՖՄԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային:
Նախարար Աթալլան, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշել է, որ ջերմությամբ է հիշում նախորդ տարի Երևանում բարձր մակարդակով կազմակերպված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումը: Նա խորհրդանշական է համարել, որ հենց Երևանում է Սենեգալից Մադագասկարին փոխանցվել ՖՄԿ նախարարական համաժողովի նախագահությունը։
Զրուցակիցները, կարևորելով երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, ընդգծել են դրանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ կամրջելու տարբեր մայրցամաքների և մշակույթների ժողովուրդներին:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Շեշտվել է փոխգործակցության սերտացման գործում առկա մեծ ներուժը: Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները:
Էդվարդ Նալբանդյանը և Բեատրիս Աթալլան քննարկել են Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի, ինչպես նաև գագաթաժողովի օրակարգային հարցեր: Զրուցակիցներն արժևորել են միջազգային հարաբերություններում ՖՄԿ դերակատարության մեծացմանն ու հեղինակության բարձացմանն ուղղված՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը:
Նախարարներ Նալբանդյանը և Աթալլան մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02