Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության վարկանիշը նոյեմբերին հասել է 82,6 տոկոսի: Դա 2015 թվականի նոյեմբերից (87%) ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է:
Կառավարության աշխատանքի գնահատականն աճում է երրորդ ամիսն անընդմեջ և նոյեմբերին կազմում է 60,2 տոկոս: Այդ մասին վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հետազոտության համաձայն՝ Պետդումայի գործունեության հավանության հարցի վերաբերյալ դրական դինամիկան գրանցվում է հոկտեմբերից: Նոյեմբերին այն կազմում է 47,7 տոկոս: Ռուսաստանցիների մոտ կեսը նաև հավանության է արժանացրել Դաշնային խորհրդի աշխատանքը (46,6 տոկոս):
Հանրային ինստիտուտների շրջանում վերջին ամսվա ընթացքում էական տատանումներ տեղի չեն ունեցել: Ռուսները շարունակում են առավելագույն աջակցություն ցուցաբերել և հավանության արժանացնել բանակին (82,8 տոկոս), ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցուն (71,2 տոկոս), զանգվածային լրատվամիջոցներին (62,5 տոկոս):
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44