Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր սկսել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները:
Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նույն օրը Նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ՝ խորհրդանշական համարելով այդ գործընթացի մեկնարկը հենց նման շրջանակներում: