Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը նոյեմբերի 24-ին Երևանում անցկացնում է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» երկրորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված է խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից ՏՏ-սպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցում են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների 82 ներկայացուցիչներ, որոնք ունեն ՏՏ-անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։ Կոնֆերանսն անցկացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ Արմեն Կարապետյանը, Ալեքսեյ Գորելկինը, Ալեքսեյ Կիսելեևը և Բուլատ Սիրաևը։ Նրանք ներկայացնում են «Ժամանակակից սպառնալիքներ և կորպորատիվ ենթակառուցվածքի պաշտպանության մեթոդներ», «Վիրտուալ միջավայրերի և տվյալների մշակման կենտրոնների անվտանգություն», «Ժամանակակից DDoS-գրոհներ. ո՞րն է վտանգը», «Թիրախային գրոհները՝ ժամանակակից անվտանգության պատուհաս» և «Kaspersky Anti Targeted Attack Platform» թեմաները։ Գործնական կոնֆերանսի մասնակիցներն իրենց հմտությունները կդրսևորեն ու նոր գիտելիքներ կստանան նաև բիզնես-խաղի՝ ինֆորմացիոն անվտանգության թրեյնինգի ընթացքում։ ««Kaspersky Security Day»-ը Երևանում անկացվում է երկրորդ անգամ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է բազմաթիվ նախագծեր։ Եվ այս գործնական կոնֆերանսի մասնակիցների թվի մեծությունը և ներկայացուցչական բարձր մակարդակը վկայում են այն մասին, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ին հաջողվել է Հայաստանում արմատավորել պատշաճ կիբեռանվտանգություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը։ Սակայն մեր ընկերությունը կանգ չի առնելու և շարունակելու է Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել պետական և մասնավոր հատվածներում կիբեռանվտանգության ամրապնդմանն ուղղված նախագծեր»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ «Kaspersky Security Day» գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով կստանան համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ կքննարկեն և կպարզաբանեն կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47