«Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիր շրջանակներում, մայիսի 6-ին, «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և չինական Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD և Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկության միջև ստորագրվել է պայմանագիր՝ «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքների իրականացման համար: Պայմանագիրը ստորագրել են ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը և EFACEC Electrical Equipment ընկերության նախագահ Յու Վանգը: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից։ Չինական համատեղ ձեռնարկությունը ծրագրի գլխավոր կապալառու է ընտրվել ԲԷՑ ՓԲԸ հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում: Հայաստանի էներգահամակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ (23,4 մլն ԱՄՆ դոլար): Այդ ծրագրի արդյունքում «Ագարակ» փոխանջատիչ կայանի փոխարեն մայրաքաղաք Երևանից 385կմ հեռավորության վրա, պետք է կառուցվի «Ագարակ-2» 220/110/6կՎ ենթակայանը՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: «Շինուհայր» 220/110/35/6կՎ ենթակայանի վերակառուցմամբ ևս նախատեսվում է 1961 թվականին շահագործման հանձնված ենթակայանը վերազինել ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 271ՄՎԱ է: Ենթակայանը գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 235 կմ հեռավորության վրա: Գլխավոր կապալառուն երկու ենթակայանների հետ կապված աշխատանքները պետք է ավարտի 2018 թվականին:
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56