Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծին:
Անդրադառնալով առավել կարևոր առաջարկություններին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք հակասում են կամ որոշակի խնդիրներ են առաջացնում ՀՀ Սահմանադրության տառի և ոգու հետ: «Մասնավորապես, առաջին հերթին խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածին, որտեղ նշված է հետևյալը. մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Անմիջապես հաջորդ կետում խոսքը գնում է այն մասին, որ խմբակցությունն իր անդամների թվին համապատասխան մշտական հանձնաժողովներում ունի առնվազն մեկական տեղի իրավունք: Մեր կարծիքով՝ այս երկու դրույթների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հնարավոր է իրավիճակ ստեղծվի, երբ օրինակ ԱԺ-ում փոքր խմբակցությունները համապատասխան մեկական տեղի իրավունք ըստ բաշխման չունենան, բայց այս դրույթի ուժով նրանք ստանան այդ տեղերը և խախտվի Սահմանադրությամբ նախատեսված ԱԺ-ում համապատասխան խմբակցությունների թվին համահունչ տեղեր ունենալու իրավունքը: Խոսքը վերաբերում է մեծամասնության և փոքրամասնության համամասնության խախտմանը»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
Նրա երկրորդ դիտարկումը վերաբերում էր արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքին: «Խոսքը վերաբերում է կանոնակարգ օրենքի այն դրույթին, որին համահունչ Սահմանադրության դրույթի համապատասխան արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու իրավունք ունեն պատգամավորների մեկ քառորդը կամ կառավարությունը: Արտահերթ նիստը կամ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով: Սա Սահմանադրության 100-րդ հոդվածի երկրորդ մասն է: Այնուհետև կանոնակարգ օրենքով նախատեսված են այնպիսի ընթացակարգային կանոնակարգումներ, օրինակ, որ հանձնաժողո վներում պետք է պարտադիր անցած լինեն քննարկումներ, կամ եթե այդպես չէ, ապա պետք է լինի խորհրդի համաձայնությունը, վարչապետի գրավոր հիմնավորումը և այլն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ այս կանոնակարգումների արդյունքում արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքն իր բովանդակային առումով դառնում է խնդրահարույց և խոչընդոտվում է ընթացակարգային նորմերով: Նախարարը ներկայացրել է նաև այն վերապահումները, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողությանը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախարարության առաջարկությունների կամ մտահոգությունների որոշ մասը մասնակիորեն արտացոլվում է Ազգային ժողովի կանոնակարգի լրամշակվող նախագծում: «Կառավարությունը եզրակացությունը ներկայացնում է, որ իր համար ընդունելի ուղղումներով՝ նախագծի եզրակացությունը լինի դրական»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի: Նախարարի խոսքով, եթե հիշյալ նախագծի կարգավորման առարկան միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն են (դա բխում է օրենքի վերնագրից), ապա «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծում պատգամավորի իրավունքների և պարտականությունների մասին կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Իրավունքներն ու պարտականությունները երաշխիքներ չեն: Բացի դրանից, նախագծում թվարկված իրավունքներն ու պարտականություններն արդեն իսկ ամրագրված են ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծում: Բացի այդ, նախագծում ամրագրելով, որ օրենքի կարգավորման առարկան պատգամավորի գործունեության իրավական երաշխիքների սահմանումն է` անխուսափելիորեն պետք է անդրադառնալ նաև պատգամավորական իմունիտետի և դրա մեխանիզմների կարգավորման հարցերին»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
12:33
12:16
12:07
11:45
11:22
11:09
10:48
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38