ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորը, տեղեկանալով, որ 2016 թվականի մայիսի 3-ին իրենց խցում դատարանի որոշմամբ պետք է խուզարկություն իրականացվի, կոչ է արել չենթարկվել օրինական պահանջներին։ Կալանավորները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կերակրադռնակներին, հայհոյել, տարբեր առարկաներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Դեպքի առթիվ 2016թ. մայիսի 5-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հատկանիշներով: Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրը քրեական գործն ընդունվել է վարույթ: Նախաքննության ընթացքում առգրավվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղադրված տեսախցիկների ձայնագրառման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47