Ավելի քան քսանամյա սպասումից հետո, Արարատի մարզում բնակարանամուտ է նշել 2 ընտանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է Հայաստանի տասը մարզում: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ մարզային շրջայց են կատարել: Այս անգամ նրանք բնակարանամուտ են նշել Դվին համայնքում:
Ասատրյանների ընտանիքում երեքն են՝ մայրն ու երկու որդին: Վաղ հասակում հորը կորցրած և տարիների զգալի մասը խոնավ ու մութ նկուղում անցկացրած Ասատրյանների փոքր որդին՝ Բագրատը, այսօր էլ չի հավատում, որ բարեկարգ ու լուսավոր տունը, ուր հյուրընկալվել են տան շինարարությանն աջակցած կողմերը, իրենցն է:
«Չգիտեմ անգամ՝ ինչպես նկարագրեմ զգացմունքներս: Մեծ եղբայրս՝ Սենիկը, որը հիմա արտագնա աշխատանքի է, զանգում է ամեն օր ու ստիպում է նկարագրել մեր նորակառույց տունը: Չի համբերում, թե երբ պիտի վերադառնա ու իր աչքերով տեսնի մեր երազանքների տունը: Տարիների սպասումից հետո՝ ինքս էլ չեմ հավատում մեր երջանկությանը»,- ասել է Բագրատը:
«Ժամանակակից աշխարհում մարդիկ չպետք է ստիպված լինեն սպասել քսան տարի բնակարան ունենալու համար: Տանիքով ապահովված լինելը չպետք է լինի երազանք. դա կյանքի տարրական պայման է: Երբ կա ապահովության զգացում՝ կլինի նաև զարգանալու, երկրին օգտակար լինելու ցանկություն: Ուրախ եմ, որ հաջողված համագործակցության շնորհիվ` հերթական ընտանիքն իր բնակարանամուտն է տոնում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Թիմերի այցելության մյուս վայրը Ավետիսյանների օջախն էր: Այս ընտանիքը ևս քսան տարուց ավելի բնակվել է կիսակառույցի մոտ տեղադրված մետաղական տնակում՝ «դոմիկում»՝ զուրկ կենցաղի տարրական պայմաններից, օրինակ՝ խոհանոցից ու լոգարանից:






14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47