Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ և հետևողական աշխատանքը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համանուն հանձնաժողովների համատեղ նիստերի արդյունավետ աշխատանքը:
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է 2017 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովի նախապատրաստման ընթացքում հայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը:
Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների և կառավարությունների միջև շփումները:
Հանդիպմանը շոշափվել են առևտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար և մշակութային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է ԱՊՀ, ԵԱՏՄ, և ՀԱՊԿ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային համագործակցության, կառուցողական երկխոսության և սերտ շփումների կարևորությունը:
Զրույցի ընթացքում շոշափվել է Կանանց Եվրասիական համաժողովի թեմաները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց համաժողովի ընթացքում հնչեցված կառուցողական գաղափարների իրականացմանը:
«Հաշվի առնելով այդ ամենը, պետք է նախապատրաստվել 2018 թվականին տեղի ունենալիք երկրորդ համաժողովի անցկացմանը»,- ի պատասխան նշել է Վալենտինա Մատվիենկոն:
Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին` ՀՀԿ կանանց համաժողովին ուղղված ուղերձի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը և ԴԽ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ, Միջխորհրդարանական միության նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02