Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի Վեսթ Հեմի հետ խաղի մեկնարկային կազմում,- հայտնում է Football Insider-ը:
27-ամյա ֆուտբոլիստը դեռ իր երկրորդ հանդիպումն է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, սակայն հասցրել է ցույց տալ, թե ինչի է ունակ:
«Բորուսիայից» Անգլիա տեղափոխվելուց հետո հայ ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չի ստացել, որպեսզի կարողանա փայլել ընթացիկ մրցաշրջանում:
Այնուամենայնիվ, նա Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Ֆեյենորդի» հետ խաղում ապացուցեց, թե ինչու է համարվում Եվրոպայի ամենահետաքրքիր ֆուտբոլիստներից մեկը: Նա այդ խաղով ապացուցեց, որ տեղ ունի «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում:
«Ֆեյենորդի» հետ խաղում աչքի ընկան Մխիթարյանը և Ռունին: Հենրիխին վերջնականապես լավագույնը կոչելու համար չբավականացրեց մեկ գոլը, որը նա կարող էր խփել հանդիպման երկրորդ խաղակեսում:
Մխիթարյանն ամբողջ խաղի ընթացքում վտանգ էր ներկայացնում մրցակցի ֆուտբոլիստների համար: Շատերի համար դեռ անհայտ է, թե ինչու է նա այսքան ժամանակ անտեսվել Ժոզե Մոուրինյուի կողմից:
«Մանչեսթեր Յունայթեդում» կան հրաշալի ֆուտբոլիստներ, սակայն Մխիթարյանը պետք է հայտնվի իր թիմի մեկնարկային կազմում:
11:16
10:45
10:33
10:14
09:45
09:21
09:03
23:03
22:15
21:55
21:37
14:03
11:34
11:16
11:02
19:23
18:47
18:33
16:39
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03