Առնվազն 31 մարդ է զոհվել Իրանի հյուսիսկենտրոնական Սեմնան նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ նշելով, որ հավանական է, որ զոհերի թիվն ավելանա:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:
«Զոհերի թիվը հասել է 31-ի, և մենք սպասում ենք, որ այս թիվն ավելանալու է»,- Fars գործակալությանն ասել է Սեմնանի նահանգապետ Ռեզա Խաբազը:
Գործակալությունը հայտնել էր նաև 52 հոսպիտալացված վիրավորի մասին:
Իրանական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորվել է մոտ 80 մարդ:
Հաղորդվում է, որ այն փաստը, որ վայրը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, հեռավոր վայրում է, դանդաղեցրել է փրկարարական աշխատանքները: «Մինչ այժմ միայն մեկ ուղղաթիռ է հասել դեպքի վայր՝ այնտեղ հասնելու հետ կապված դժվարությունների պատճառով»,- ասել է «Կարմիր մահիկ» կազմակերպության շրջանային ղեկավար Հասան Շոքրոլահին:
Սեմնան-Մաշհադ և Թավրիզ-Մաշհադ ուղղություններով շարժվող գնացքների բախումը տեղի է ունեցել Թեհրանից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շահրուդ քաղաքի Հաֆթ-Խան կայարանում:
Պետական հեռուստատեսությունը ցույց է տվել գծերից դուրս եկած չորս վագոնի կադրեր, որտեղ երևում է, որ վագոններից երկուսն այրվում են:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ շարժման մեջ գտնվող ուղևորատար գնացքը բախվել է կայարանում կանգնած մեկ այլ գնացքի:
![]()





16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44