«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացրեց «Բանակցելու և համոզելու արվեստ» թեմայով վերապատրաստման անվճար դասընթաց:
Դասընթացի նպատակն էր նպաստել ծրագրի շահառու ձեռներեցների և ընկերությունների ղեկավարների բանակցային կարողությունների և հմտությունների զարգացմանը: Սեմինարը կազմված էր 2 հիմնական թեմաներից` «Բանակցության հիմնարար հմտություններ», «Համոզելու սկզբունքներ և հնարքներ»: Դասընթացը վարում էր «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր և «Բանակցությունների վարման երևանյան կենտրոնի» (CEN Yerevan) տնօրեն Ստեփան Խզրթյանը:
«Բանակցել` արդյունավետ համագործակցության նպատակով» բաժնի նպատակն էր վերափոխել մասնակիցների պատկերացումները բանակցության մասին: Բանակցությունը ոչ թե «սեփական ճիշտը» ամեն գնով պնդելու վարժանք է, այլ նախևառաջ դիմացինին համոզելու և առկա խնդրին փոխշահավետ լուծում տալու արվեստ: Մասնակիցները ստացան հմտություներ, որոնց միջոցով կկարողանան առավել արդյունավետ վերլուծել իրավիճակը, հասկանալ ներգրավված կողմերի հետաքրքրությունները և մտահոգությունները, առավել գրագետ նախապատրաստվել բանակցությանը և առաջարկել ուղիներ` խնդիրը լուծելու համար:
«Համոզել այնպես, որ դիմացինի շահերը բավարարվեն»: Այդ մասում ձեռներեցները սովորեցին, թե ինչպես համոզել, որ դիմացինը իրենց զգա գնահատված և շահերը` բավարարված: Թեպետ յուրաքանչյուրն ունի համոզելու իր մոտեցումներ, սակայն դրանք հաճախ համակարգված չեն կամ ոչ միշտ են էթիկապես ընդունելի: Սեմինարը ներկայացրեց համոզելու էթիկապես ընդունելի և միաժամանակ ազդեցիկ հնարքները և տվեց հնարավորություն` դրանք դերախաղերի միջոցով գործի դնելու և փորձարկելու: Դասընթացը շեշտադրում կատարեց հատկապես վաճառքի իրականացման ընթացքում համոզելու գործընթացի վրա:
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականացնում են «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):
USAID PRP ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ։



12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47