Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. առաջին զորակոչի արդյունքները, քննարկվել են երկրորդ` ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Զորակոչային հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ մարմինների ներակայացուցիչներ:
Նիստի ընթացքում զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքների և նախորդ զորակոչի ընդհանուր արդյունքների վերաբերյալ ամփոփիչ զեկույց է ներկայացրել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նախորդ զորակոչի ժամանակ արձանագրված դրական միտումներին, առկա որոշակի բացթողումներին: Ընդգծվել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում ապահովվել է զորակոչի թափանցիկությունը:
Կրկին վիճակահանության կարգով, արդարության ու հավասարության ապահովման սկզբունքով 2017թ. հունվարին կմեկնարկի ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ զորակոչի անցկացման որակից է մեծապես կախված զինված ուժերի նկատմամբ հասարակության հավատն ու վստահությունը: Զորակոչի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը նաև ազգ-բանակ գաղափարի կյանքի կոչման հիմնական ուղղություններից է:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նաև նկատել է, որ զորակոչի կազմակերպման և թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքներին և արձանագրված դրական միտումներին զուգահեռ դեռևս կան մտահոգիչ հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նոր ձեքբերումների ու որակական նոր առաջընթացի հասնելու ակնկալիքով հորդորել է զորակոչի պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների բժշկական փորձաքննության պատշաճ կազմակերպման, կոռոպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրները, լինել չափազանց զգոն, ուշադիր և հետևողական հատկապես զորակոչիկների բուժհետազոտման աշխատանքներում՝ անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների կամ քրեորեն պատժելի այլ արարքների պատրվակով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու նպատակով:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խրախուսվել են նախորդ զորակոչի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ առավել աչքի ընկած սպաներն ու զորակոչին ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչները:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02