Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից է լինելու Ռիո 2016-ի արծաթե ու 2016 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը նշեց, որ նա պայքարելու է մինչեւ 20 տարեկանների +105 կգ քաշային կարգում:
Բացի նրանից՝ մինչեւ 20 տարեկան տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Գասպարյանը (62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող Հակոբ Մկրտչյանը (85 կգ) եւ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանը (94 կգ):
Մինչեւ 23 տարեկանների պայքարում հանդես կգան Եվրոպայի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գեւորգ Բաղդասարյանը (62 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ):
Աղջիկների մինչեւ 20 տարեկանների մրցաշարում ելույթ կունենան Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Սոնա Պողոսյանն (75 կգ) ու պատանիների աշխարհի առաջնության բրոնզե ու Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Արփինե Դալալյանը (+75 կգ): Մինչեւ 23 տարեկանների պայքարում հանդես կգա Իզաբելա Յայլյանը (58 կգ):
Մելիք Ղուկասյանը նշում է, որ իրենք մրցավայր են մեկնում մեծ ակնկալիքներով: Նա ընդգծում է, որ մարզիկները նման մրցաշարերից բազմիցս վերադարձել են մեդալներով եւ հիմա էլ կարող են հաջողություններ գրանցել:
«Մասնակցում են Եվրոպայի եւ՛ նախկին տարիներ չեմպիոններ, եւ՛ մրցանակակիրներ: Հույսերը շատ են, որ մեդալներ կունենանք: Ամենակարեւորը, որ տղաներն ու աղջիկները լավ մասնակցություն ունենան եւ իրենց արդյունքները բարելավեն: Եթե արդյունքները բարելավեն, ուրեմն համապատասխան մեդալները կլինեն»,- ասաց նա:
Մրցումները տեղի են ունենալու Իսրայելում դեկտեմբերի 1-12-ը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34