Մեր շարքերը բավականաչափ զտել ենք ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված, սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: Այս մասին ասել է այսօր՝ նոյեմբերի 26–ին, Երեւանում մեկնարկած ՀՀԿ 16–րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այսօր մենք ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենանք քննարկելու նախորդ համագումարից հետո կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կատարված աշխատանքներին, վեր հանելու թերությունները եւ առաջ գնալու նոր ազդակներ փոխանցելու կուսակցական մարմիններին:
Պետք է ամփոփենք, թե Սահմանադրությունը փոխելուց հետո որքան ենք կարողացել հասարակական քաղաքական դաշտը պատրաստել նոր խաղի կանոններով գործելու, որքանով է ՀՀԿ-ն պատրաստ հարմարվել նորացված սահմանադրության պահանջներին:
Այժմ հերթով.
ՀՀԿ-ն շարունակում է հետեւողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բազմաշերտ համակարգը, բարձրացնել իր ծրագրերին համահունչ աշխատանքների արդյունավետությունը: Միայն այս տարի կուսակցության սկզբնական կազմակերպություններն ավելացել են 22-ով: Եղել են նաեւ օղակներ, որ լուծարվել են: Մեր շարքերը բավականաչափ զտել ենք ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ի կազմում 18-45 տարեկանների տարիքային խումբն են ներկայացնում ՀՀԿ-ի անդամների 35 տոկոսից ավելին: Կանայք ՀՀԿ-ում 54 տոկոսն են կազմում:
Բայց քանակական աճը մեր նպատակը չէ: Մեր պատկերացրած համակարգից դեռ հեռու ենք:
Տեղական կառույցների հետ կապը դեռ անբավարար է մնում: Որոշում-իրականացում շղթան անթույլատրելի դանդաղ է ընթանում: Հարցը բյուրոկրատիան չէ, այլ օղակների անհետեւողականությունը, եթե կուզեք՝ անհամարձակությունը: Այս ուղղությամբ ենք տանելու ներքին կազմակերպչական աշխատանքը»,– ասել է Սերժ Սարգսյանը:
12:33
12:16
12:07
11:45
11:22
11:09
10:48
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38