Առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ այսօր կարելի է գտնել յուրաքանչյուր տան դեղորայքի արկղիկում: Սակայն ոչ բոլոր մարդիկ են այդ դեղամիջոցները ճիշտ օգտագործում: Ներկայացնում ենք դրանց կիրառման մի քանի տարածված սխալներ:
Կրկնակի չափաքանակ
Շատերը կարծում են, որ որքան մեծ քանակով դեղ խմեն, այնքան արդյունքն ուժեղ կլինի: Մինչդեռ ցավազրկողների մեծ չափաքանակ ընդունելու դեպքում մեծանում է կողմնակի էֆեկտների առաջացման եւ նույնիսկ թունավորման հավանականությունը, եւ ըստ որում՝ դուք ոչ մի լրացուցիչ ցավազրկում չեք ստանա: Ուստի չափազանց կարեւոր է դեղամիջոցի անհրաժեշտ չափաքանակը չգերազանցելը, իսկ եթե այն չի օգնում, անհրաժեշտ է բժշկի դիմել:
Դեղորայքի չափազանց հաճախակի օգտագործում
Չարժե առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ օգտագործել ամսական մեկ-երկու օրից ավելի, եթե միայն այն բժիշկը չի նշանակել: Այդպիսի դեղորայքի չափից ավելի օգտագործումը, ինչպես պարացետամոլը, լյարդի եւ մյուս օրգանների համար մեծ ծանրաբեռնվածություն է:
Բոլոր ցավազրկողները միանման են
Ցավազրկող ընտրելիս ցանկալի է նկատի ունենալ, որ դրանցից յուրաքանչյուրն ունի օրգանիզմի վրա ներգործելու որոշակի մեխանիզմ: Օրինակ՝ նուրոֆենը սովորաբար արդյունավետ է այտուցների եւ արթրիտի դեպքում, իսկ ահա գլխացավի դեմ այն առանձնապես արդյունավետ չի լինի:
Առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողների եւ դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների համադրություն
Դեղատոմսով վաճառվող շատ դեղամիջոցներ արդեն իսկ պարացետամոլ պարունակում են, եւ եթե դուք այն ընդունում եք նաեւ առանց դեղատոմսի ձեռք բերելով, ապա կարող եք բախվել լուրջ կողմնակի էֆեկտների: Դրանից բացի, ոչ բոլոր դեղերն է կարելի անվտանգ համադրել մեկը մյուսի հետ, հետեաբար՝ եթե բժշկի նշանակած դեղամիջոց եք ընդունում, համոզվեք, որ առանց դեղատոմսի ձեռք բերած դեղամիջոցը, որը ցանկանում եք ընդունել, դրա հետ համատեղելի է:
Առանց դեղատոմսի վաճառվող տարբեր դեղամիջոցների համադրություն
Առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներից շատերը միանման բաղադրամասեր են պարունակում եւ ազդեցություն ունենում, ուստի չարժե այդպիսի մի քանի դեղամիջոցները համադրել՝ կարող եք գերչափաքանակ ստանալ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47