Նոյեմբերի 24-25-ին Չեխիայի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Հանրապետության Արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Տլապայի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Մլադեկի և փոխնախարար Տլապայի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական դիվանագիտությանը և հայ-չեխական առևտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։
Չեխիայի՝ նկատելի հաջողություններ արձանագրած տնտեսական դիվանագիտության գործող հայեցակարգի հեղինակ Մարտին Տլապայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանցի գործընկերների համար փորձի փոխանցման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ։
Ռոբերտ Հարությունյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները` ընդգծելով, որ հայկական արտադրանքն արտոնյալ մուտքի հնարավորություն ունի ԵՄ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ GSP+ առևտրային ռեժիմի շնորհիվ Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով ապրանքներն արտահանել ԵՄ շուկա:
Փոխնախարար Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաև Չեխական արտահանման բանկի (ČEB) տնօրենների խորհրդի նախագահ Կարել Բուրեշի և Չեխիայի Արտահանման երաշխավորման և ապահովագրման կորպորացիայի (EGAP) գլխավոր տնօրեն Յան Պրոխազկայի հետ։ Նրանց հետ քննարկվել է Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ֆինանսավորման կամ շահավետ գործարքների վարկավորման գործիքակազմը և մեխանիզմները։
Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի վարչության պետ Ռադեկ Պեխի հետ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներն ու հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերությունները։
Փոխնախարար Հարությունյանն այցելել է նաև Պրահայի արվարձանում տեղակայված և չեխաբնակ Կարեն Սարգսյանին պատկանող Foodish s.r.o. ընկերությունը (ARAX ապրանքանիշ), քննարկել ՀՀ սննդարդյունաբերության ձեռնարկությունների հետ գործակցության հեռանկարները։
Փոխնախարարի հանդիպումներին մասնակցել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02