Թուրքիան վերջին տարիներին ակտիվացում է ցուցաբերում արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում, որպեսզի բարձրացնի իր դերը: Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, թե ո՞րն է թուրք դիվանագետների հաճախական հայտարարությունների պատճառը, որ Թուրքիան պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Թուրքագետն ասաց, թե սա նորություն չէ, ընդ որում, նման հավակնություններ հնչում են ամենատարբեր մակարդակներով՝ Թուրքիայի նախագահից, վարչապետից, այնպես էլ դիվանագիտական ոլորտի տարբեր պաշտոնյաներից:
«Հայտարարությունների ակտիվացումն, ըստ իս, որոշակիորեն կապված է նաև ապրիլյան պատերազմի և դրա հետևանքների հետ: Իհարկե, Թուրքիայի ակտիվացմանն օժանդակում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդ որում, հետաքրքրական է, որ հենց պաշտոնական Մոսկվայից շաբաթներ առաջ հնչեցին Թուրքիայի համար «կանաչ լույս» վառող հայտարարություններ այս թեմայով:
Այստեղ, սակայն, պետք է կրկնեմ նախկինում հնչեցրած միտքս առ այն, որ Ռուսաստանը, որը տարածաշրջանում հիմնական ազդեցիկ ուժն է և իր այդ ազդեցությունը պահում է նաև Արցախյան հակամարտությունում ունեցած դերակատարումով, չի կարող թույլ տալ Թուրքիայի խիստ ակտիվացումը Արցախի հարցով բանակցություններին՝ ի վնաս իր տարածաշրջանային շահերի ու հետաքրքրությունների: Իսկ Թուրքիան մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել Հարավային Կովկասում ազդեցության մեծացման հարցում»,- մասնավորեցրեց Գևորգ Պետրոսյանը:
Վերջինս նկատեց, որ Թուրքիան, սակայն, Ռուսաստանի կողմից որոշակի սահմանափակումների է հանդիպում և արցախյան հարցին ակտիվ միջամտելու խնդիրներ ունի ու կունենա:
«Իհարկե, հաշվի պետք է առնել շատ կարևոր տեխնիկական մի հարց: Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները ենթադրում են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն և Թուրքիայի դերակատարման սկզբունքային փոփոխություն, սակայն դա հնարավոր չէ առանց Հայաստանի համաձայնության: Հայաստանը, բնականաբար, ներկայում Թուրքիային նման հնարավորություն չի տա, նախ նրա համար, որ Թուրքիան Արցախյան հակամարտության հարցում ունի ընդգծված ադրբեջանամետ ու հակահայ դիրքորոշում, և բացի այդ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում արդի վիճակը նման փոխհամաձայնությունների հնարավորություն չի տալիս: Թուրքիան, իհարկե, հասկանալով սա, փորձում է ամեն դեպքում քայլեր իրականացնել՝ գործի դնելով դիվանագիտական և քարոզչական տարատիպ միջոցներ»,- շեշտեց թուրքագետը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47