ARM | RUS |

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

27.11.16 | 22:17

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը:

Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր Դևիդ Դեվիսը: Ծրագրի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:

Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:





Ստեփան Ռոստոմյանի կենսագրությունը

Ստեփան Ռոստոմյանը միջազգայնորեն ճանաչված հայ կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները կատարվում և հեռարձակվում են աշխարհով մեկ: Նա մեր օրերի երաժշտական և հասարակական կյանքի կարևոր դերակատարներից է՝ որպես կոմպոզիտոր, դասախոս, գիտնական և հասարակական գործիչ:

Ծնվել է Վանաձորում 1956 թվականին: Ուսանել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում (պրոֆ. Արամ Շամշյանի դասարան), այնուհետև ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին, որտեղ սովորել է 1976-1980 թթ. Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի և Ավետ Տերտերյանի դասարաններում: Դեռևս ուսանողական տարիներին կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը բարձր էր գնահատել Ռոստոմյանի տաղանդը` անվանելով նրան «նվագախմբային գրելաձևի վարպետ»:

Կոմպոզիտորի միջազգային վերելքը սկսվեց 1989թ-ից, երբ ողջ Խորհրդային միությունից ընտրվեց՝ գրելու ստեղծագործություններ Գլազգոյի «Նյու Բեգիննինգ» փառատոնի համար: Ժամանակակից երաժշտության մեծածավալ փառատոնում ներկայացված էին աշխարհի առաջատար կոմպոզիտորներից շատերը. Քսենակիսը, Գուբայդուլինան, Շնիտկեն, Կանչելին, Սումերան, Սիլվեստրովը: Թիվ 2 Փողային կվինտետը և Երրորդ սիմֆոնիան, որը գրվել էր Գլազգոյի համալսարանի էլեկտրո ակուստիկ երաժշտության ստուդիայում, ստացան սենսացիոն արձագանք՝ համարվելով այդ երկրի վերջին տարիների մշակութային մեծագույն հաջողություններից: «Հերալդը» որակավորեց Ռոստոմյանի ստեղծագործությունները որպես «փառատոնի բացարձակ գագաթնակետ, որը ցնցեց մարդկանց ոտքից գլուխ»: Հաջողությանը հաջորդեցին նոր ստեղծագործություններ գրելու պատվերները, որոնց կատարումները ևս ուղեկցվեցին նախադեպը չունեցող ընդունելությամբ: Ռոստոմյանը հազվագյուտ օտարազգի կոմպոզիտոր էր, ում Շոտլանդական արվեստների խորհուրդը չորս անգամ պատվիրել է գրել ստեղծագործություններ `Սիմֆոնիա թիվ 3, Սիմֆոնիա թիվ 4, Փողային կվինտետ թիվ 2, «Տաղ Հրեշտակային»: Նա նաև հանդես է եկել դասախոսություններով Գլազգոյի և Էդինբուրգի համալսարաններում: Ռոստոմյանն արժանացել էր հատուկ մեծարանքի վերոնշյալ քաղաքների իշխանավոր` Լորդ Պրովոստի կողմից:

Սեփական երկիրը կառուցելու նախանձախնդրությամբ լցված՝ Ռոստոմյանը, հրաժարվելով օտար երկիր ներկայացնող կոմպոզիտորի փայլուն կարգավիճակից, ստեղծագործական հաջողությունների ահռելի ներուժն ու նվաճումները որոշեց բերել Հայաստան՝ ցանկանալով իր երկրում ստեղծել արդի մշակութային մեխանիզմներ և սկսեց իրագործել Երևանը ժամանակակից գերհզորների կողքին տեսնելու անհավանական գաղափարը:

Այդ տեսլականով նա, իր առաջին խոշոր հոնորարով Բրիտանիայում ձեռք բերված համակարգչային սարքավորումներով, հիմնեց Երևանի կոնսերվատորիայի էլեկտրոակուստիկ երաժշտության դասարանը: 1999թ.-ին հիմնադրեց «Հայ ժամանակակից երաժշտության», իսկ մեկ տարի անց` «Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնները», որոնք սկսեցին լայնածավալ աշխատանք կատարել և աջակցել հայ կոմպոզիտորների և կատարողներին՝ միջազգային ասպարեզում քայլեր անելուն:

Ռոստոմյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ հիմնեց առաջին միջազգային փառատոնը` «Քսանմեկի հեռանկարները», որը նոր էջ բացեց մեր երկրի մշակութային պատմության մեջ՝ դառնալով բարձր արվեստի խորհրդանիշ և երկրի այցեքարտ: Գեղարվեստական ղեկավարի անզիջում որակային քաղաքականության և անսահման ջանքերի շնորհիվ «Հեռանկարներն» այսօր Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է, որը Հայաստան բերեց աշխարհի լավագույն նվագախմբերը, դիրիժորներին, մենակատարներին, որոնցից շատերը առաջին անգամ էին ողջ տարածաշրջանում:

2001թ.-ին Ռոստոմյանը իրականացրեց «Քրիստոնյա Հայաստան» դասական և «Համաքրիստոնեական մշակույթ» հոգևոր երաժշտության միջազգային փառատոները և գիտաժողովը, նույն տարի գրեց «Մուտք» մոնոօպերան` Լոնդոն Սինֆոնիետայի պատվերով: Օլեգ Կոգանի պատվիրած ջութակի կոնցերտը, որը մնաց անավարտ մեծ ջութակահարի կյանքից հեռանալու պատճառով, ավարտվում է Յուրի Բաշմետի և Նատալյա Գուտմանի համար: Ռոստոմյանը հեղինակ է մեծակտավ սիմֆոնիկ, կամերային, վոկալ և գործիքային ստեղծագործությունների: Նա նաև գրել է երաժշտություն կինոյի և թատրոնի համար, համագործակցել ռեժիսորներ Արա Վահունու, Խորեն Աբրահամյանի, Գեորգի Փարաջանովի, Վիգեն Չալդրանյանի, Իգոր Կալյադինի և այլոց հետ: Ռոստոմյանի երաժշտությունը հնչում է Խորեն Աբրահամյանի «Խոր Վիրապ» ներկայացման մեջ, որը բեմադրվեց 2001թ.-ին` Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյա տարելիցի կապակցությամբ:

Կոմպոզիտորի Չորրորդ սիմֆոնիան բացում էր Բելգրադի ժամանակակից երաժշտության փառատոնը` ֆրանսիացի դիրիժոր Լորան Կունիոյի և Բելգրադյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նույն գործի կատարումը Երուսաղեմի օպերային թատրոնում Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբով դարձյալ հիշարժան էր և ուղեկցվել էր իսրայելացի երաժշտագետների բարձրագոչ կարծիքներով:

Առանձնահատուկ հաջողություն ունեցան և մեծ հասարակական արձագանքի արժանացան «Տաղ հրեշտակային» և «Սիմֆոնիա թիվ 3» ստեղծագործությունների ամերիկյան պրեմիերաները` 2012թ.-ին Լոս Անջելեսում (սոպրանո` Գրեմմի բազմակի նոմինանտ Տոնի Առնոլդ), ինչպես նաև` թիվ 2 Փողային կվինտետի կատարումները 2014թ.-ին Իտալիայում` Էմիլիա Ռոմանիա և Սլովենիայում` Լյուբլիանայի 61-րդ փառատոներում: Ռոստոմյանի ստեղծագործությունները բազմաթիվ անգամներ կատարվել են Մոսկվայում, Տալինում, Վիլնյուսում դիրիժորներ Վինոգրադովի, Շերվենիկասի, Մըքալինդինի, Վոլքերի, Դևիսի և այլոց կատարմամբ: Նրա ստեղծագործությունները հեռարձակվել են անգլիական, իտալական, ամերիկյան, սլովենական, ռուսական և ֆրանսիական ռադիոալիքներով:

Ռոստոմյանը բազմից հրավիրվել է տարբեր միջազգային սիմպոզիումների և կոնֆերանսների` դասախոսություններ կարդալու հայ արդի և միջնադարյան մշակույթի մասին:

1990-1992թթ. Ռոստոմյանը եղել է Երևանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավարը, իսկ 1980-1984թթ. հանդիսացել է Հայկական ակադեմիական պետական երգչախմբի խորհդատուն:

1989թ.-ից Ռոստոմյանը դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, որի ստեղծագործական ամբիոնի պրոֆեսոր է: Նրա դասարանից են դուրս եկել այօրվա երիտասարդ հայ առաջատար կոմպոզիտորներից շատերը. Արամ Պետրոսյանը, ով արժանացել է Վիեննայի ստեղծագործական մրցույթի միակ գլխավոր մրցանակին, միջազգային ճանաչման արժանացած Արթուր Ավանեսովը, Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, այժմ Բեռլինի Արվեստի ակադեմիայի ուսանող Ալեքսանդր Իրադյանը՝ այլոց շարքում:

Միջազգային ասպարեզում բարձրակարգ հայ երաժիշտներ ունենալու անհրաժեշտությունը ստիպեց Ռոստոմյանին ձեռնամուխ լինել նոր` երաժշտական ակադեմիա ստեղծելու գաղափարի իրականացմանը: Կառույցի գեղարվեստական և շինարարական ծրագրերը վեց տարում ավարտին հասցնելուց հետո՝ 2015թ. ապրիլին, նշվեց ակադեմիայի բացումը, ուր արդեն տեղի են ունեցել տասնյակ վարպետության դասընթացներ և հազվագյուտ հանդիպումներ: Նույն տարի իրականացավ Ռոստոմյանի հեղինակած մեկ այլ նշանակալից ծրագիրը, որը նա անվանեց «Քեզ հետ, Հայաստա՛ն»: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ տեղի ունեցան յոթ համերգներ`աշխարհահռչակ նվագախմբերի և մենակատարների մասնակցությամբ` երկրագնդի ամենահեղինակավոր համերգասրահներում. Երուսաղեմի օպերային թատրոն, Տալլինի Սուրբ Հովհաննես տաճար, Բրյուսելի Բոզաղ, Նյու Յորքի Քարնեգի հոլ, Լոնդոնի Կադոգան, Հռոմի Սանտա Չեչիլիա, Վիեննայի Մուզիքֆերայնի մեծ դահլիճ:

Կյանքի կոչվեց ևս մի գաղափար, որը նախատեսում էր աշխարհին ներկացնել Մեծն Կոմիտասի ֆենոմենը` իր ողջ հզորությամբ: Նախաձեռնվեց Կոմիտասի ստեղծագործությունները հնչեցնել մեծ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ, և Բելգիայի ազգային նվագախմբի և աշխարհահռչակ երաժիշտներ Միշա Մայսկիի և Մաքսիմ Վենգերովի նոր ձևաչափով կատարումները դարձան անմոռանալի տպավորություն բոլոր ներկաների համար և տվեցին գաղափարը զարգացնելու առիթ: Շարունակելով հայկական մշակույթի և մեր ազգին հուզող հարցերի միջազգային հանրահռչակման գաղափարը՝ 2016թ.-ի գարնանը Ռոստոմյանը հիմնեց հոգևոր երաժշտության փառատոն, որի բացումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին Էստոնիայի ազգային արական երգչախմբի հայերեն լեզվով ծրագրի կատարմամբ` Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում:

Մեկ այլ միջազգային նշանակության ծրագիր է այժմ նախագծվում Ռոստոմյանի կողմից. դա պատմության մեջ երբևէ եղած ամենաականավոր ջութակի ուսուցիչ, մի քանի հռչակավոր ջութակահարների սերնդի կրթող հայազգի Իվան Գալամյանի լարայինների դպրոցի հիմնում է Հայաստանում: Արդեն գծագրվում են դահլիճի և դպրոցի նախագիծը և նախապատրաստվում վերջինիս գեղարվեստական և ծրագրային մասը:

2009թ. Ստեփան Ռոստոմյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, նա ստացել է նաև ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի Ոսկե մեդալներ: Ռոստոմյանը Եվրոպական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է 2006թ.-ից: Նա արժանացել է Ալբերտ Շվեյցերի շքանշանին (2005թ., Հաննովեր), ստացել «Պետրոս Առաջին» շքանշանը (2006թ., Մոսկվա), Լեոնարդո դա Վինչի շքանշանը (2009թ.):

Ռոստոմյանը միջազգային լայն ճանաչման արժանացած կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները շարունակաբար հնչում են աշխարհի տարբեր վայրերում. 2017թ.-ի հունվարին Հռոմի օպերային թատրոն, ապրիլին` Թել Ավիվ և Գերմանիայի Ռեհնլանդպֆալ քաղաք, մայիսին` Նյու Յորք, սեպտեմբերին` Մոսկվա, հոկտեմբերին` Լոնդոն և այլուր:

Ստեփան Ռոստոմյանը ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ է 1984թ.-ից: Նա ընդգրկված է Մոսկվայում լույս տեսած «Ժամանակակից երաժշտություն» տեղեկագրքում, ինչպես նաև այլ միջազգային հանրագիտարաններում:

Ռոստոմյանը մեկն է Քսաներորդ դարի աշխարհի շուրջ 500 առաջատար կոմպոզիտորներից, ում կյանքը և գործունեությունը ներառված է Ժամանակակից կոմպոզիտորների տեղեկատու գրքում (Gale Research International):


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47