Վարչապետ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ լինելը չի խանգարի պայքարել այն կուսակիցների դեմ, ովքեր օրենք են խախտել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ ցանկացած օրինախախտ, անկախ նրանից՝ ՀՀԿ-ական է, թե ոչ, պիտի պատժվի:
- Երեկ ՀՀԿ համագումարում Գործադիր մարմինը փոփոխությունների ենթարկվեց, նախ՝ ընդլայնվեց, ապա ԳՄ անդամ դարձան վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Մինչև համագումարը ասվում էր, որ սպասվում են «հեղափոխական» բնույթի փոփոխություններ: Խոսքն ա՞յս փոփոխությունների մասին էր:
- Ես չգիտեմ՝ ով ինչ բնութագրումներ է տվել, ես ասել եմ, որ փոփոխություններ լինելու են, ԳՄ-ն թարմացվելու է, որի լավագույն՝ ոսկե կանոնն ավագների և երիտասարդների համագործակցությունն է. այն, ինչ հիմա տեղի ունեցավ:
- Այսինքն՝ ԳՄ-ն համալրվեց ա՞յդ սկզբունքի համար՝ երիտասարդների ու ավագների համագործակցություն:
- Չեմ կարծում, թե հենց այդ սկզբունքի համար, բայց դա դրսևորվում է:
- Այս փոփոխություններին հաջորդելո՞ւ է կուսակցական աշխատանքի, գործելաոճի փոփոխություն:
- Իհարկե, համոզված եմ, որովհետև ցանկացած ժամանակ թելադրում է իր հրամայականը:
- Ի՞նչ հրամայական է հիմա թելադրվում: Դեպի ո՞ւր եք գնում:
- Դեպի առկա խնդիրների լուծում:
- Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցության վերաբերյալ հակասական տեսակետներ կան: Ասում են, որ նա կկաշկանդվի կուսակցական դառնալով: Այդպե՞ս է:
- Ցանկացած քաղաքացի, պաշտոնատար անձ, այդ թվում՝ կառավարության ղեկավար, ինքն է որոշում՝ որ կուսակցությանը անդամակցել: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա ասեմ, որ հատկապես երբ մենք անցումային փուլում ենք դեպի խորհրդարանական կառավարման համակարգի, ցանկացած կառավարություն խորհրդարանական մեծամասնության կառավարություն է: Կառավարությունը պիտի խորհրդարանում մեծամասնություն ունենա, որ կարողանա գործունեություն ծավալել: Կառավարությանը հենարան է պետք:
- Այսինքն՝ Ձեր կարծիքով Կարեն Կարապետյանի ձեռքերը կուսակցական դառնալով չե՞ն կապվում:
- Եթե վարչապետն ուզում է աշխատել, ծրագրեր իրականացնել, ապա դրանք պիտի լինեն նույնը, ինչ խորհրդարանական մեծամասնության ծրագիրը: Առանց այդ համընկնման հնարավոր չէ աշխատել:
- Պարո՛ն Մինասյան, վարչապետը հայտարարել է կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարի մասին: ՀՀԿ-ական լինելը չի՞ խանգարի իրեն պայքարել այս երևույթների դեմ:
- Ոչ, ես համոզված եմ, որ առանց այդ խնդիրների դեմ պայքարելու հաջողություն չի լինի:
- Նա կկարողանա՞ կուսակից ընկերների դեմ պայքարել:
- Եթե կուսակիցը օրենք է խախտում, իսկ ես համոզված եմ, որ Դուք օրենքի խախտման դեպքերի մասին եք խոսում, ապա՝ այո: Օրենքի ցանկացած խախտում՝ անկախ նրանից, կուսակցական է խախտողը թե ոչ, պիտի պատժվի:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47