Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց, թե այս փոփոխությունից հետո արդյոք կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքները բարելավվելու է, ՄԻ պաշտպանը լավ ծառայություն է մատուցելու, կառավարման մարմիններն ավելի մեծ գիտակացությամբ են մոտենալու ՄԻՊ-ի կողմից արձանագրված բացթողումներին:
«Այո՛, քանի որ նախ՝ նախագիծը լրացնում է ՄԻՊ լիազորությունները, նաև տալիս է լրացուցիչ երաշխիքներ, որ պաշտպանն անկաշկանդ գործի»,- պատասխանեց փոխնախարարը և նշեց, որ այս տեսանկյունից նախագիծը նպաստում է ՄԻ պաշտպանի հետագա գործունեությանը:
Նա օրինակ բերեց կանխարգելման մեխանիզմը, երբ ոչ միայն պաշտպանը, այլ ՄԻՊ փորձագետների խումբն անարգել իրավունք ունեն մտնել ազատազրկման վայրեր, ինչպես նաև այն, որ նրանց աշխատանքը խոչընդոտելը նույնիսկ քրեական պատասխանատվություն է ենթադրում: «Նշանակում է, որ այո՛, պետական մարմինները էլ ավելի զգոն կլինեն և ոչ մի կերպ չեն խոչընդոտի ՄԻՊ գործունեությունը»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նկատեց, թե կառավարման պետական այլ ոլորտներում ՄԻՊ-ի հետ խնդիրներ էին առաջնում: «Ամեն տարի ինչ-որ խնդիր են առաջնում և ՄԻՊ դիտարկումներին ընթացք չի տրվում»,-ասաց նա:
Ի պատասխան փոխնախարարը նշեց, թե այս նախագծով ՄԻ պաշտպանի լիազորությունների հարցն է ներկայացվում: «ՄԻ պաշտպանը պետք է վեր հանի մարդու իրավունքների խնդիրները, իսկ թե վեր հանած խնդիրները մյուս պետական մարմինների կողմից ինչպես կլուծվեն, այս օրենքի նախագծով չէ, որ հստակ հետևանքների մասին պետք է խոսվի»,-ասաց նա:
12:33
12:16
12:07
11:45
11:22
11:09
10:48
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38