Ըստ վիճակագրության՝ այս տարի շնչական վարակների թիվը չի գերազանցում նախորդ տարիների ցուցանիշը, և համաճարակի մասին խոսք լինել չի կարող:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ծրագրի ղեկավար Սոնյա Առուշանյանը:
«Մենք ընդամենը խոսում ենք այն մասին, որ սուր շնչառական վարակներ առաջացնող վիրուսներին բնորոշ սեզոնային ակտիվություն է նկատվում, որն առավել հաճախ հանդիպում է վաղ տարիքի երեխաների մոտ»,- ասաց Առուշանյանը:
Նրա խոսքով՝ սուր շնչական վարակների առավել շատ երեխաների շրջանում տարածված լինելու պատճառը երեխաների՝ կանոնակարգված ձևով կրթական հաստատություններ հաճախելն է. «Իսկ մեզ մոտ դեռ չի ձևավորվել այն մշակույթը, որ հիվանդ երեխան տանը մնա, բուժվի և չայցելի կրթական հաստատություններ ու վարակի աղբյուր չդառնա»:
Հարցին, թե եթե համաճարակ չկա՝ ինչո՞վ է պայմանավորված հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, Սոնյա Առուշանյանը պատասխանեց. ծանրաբեռնվածությունը պայմանավորված չէ հիվանդությունների ծանր ընթացքով. «Մենք ավելի լուրջ իրավիճակ չունենք, վերահսկելի է, և նախորդ տարիներից ավելին չէ»:
Առուշանյանի խոսքով՝ հիվանդանոցներ դիմելու այլ պատճառներ կան՝ նախ այն, որ հիվանդ երեխայի վիճակն ավելի է ծանրանում գիշերը, և գիշերվա ժամերին բաց են ստացիոնար հաստատությունները։ Բացի դրանից՝ բնակչները մտավախություններ ունեն և պոլիկլինիկաներ շատ չեն դիմում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47