Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը դատապարտել է նախարարության պաշտոնակայքի դեմ կատարված կիբեր հարձակումները: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ հարձակման հեղինակը Թուրքիան է:
«Նմանատիպ հարձակումները մեզ չեն կարող վհատեցնել: Մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվելու», - ասել է Քուրցը, թուրքական Habertürk.com կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ավստրիայի ԱԳՆ խոսնակ Թոմաս Շնոելը ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին նախարարության վեբկայքը ենթարկվել է հազարավոր DDoS հարձակումների: Դրա պատճառով կայքը ժամանակավորապես արգելափակվել է: Տեղական ժամանակով 18:30-23:00 ընկած ժամանակահատվածում ԱԳՆ կայքն անհասանելի է եղել: Խոսնակ Շնոելը տեղեկացրել էր նաև, որ ըստ ստացված տեղեկությունների՝ այդ կիբեր հարձակումների հեղինակն է Թուրքիան:
«Առյուծ զինվորներ» (Aslan Neferler) անվամբ թուրքական հաքերային խումբը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, թե իրենք հարձակման են ենթարկել Ավստրիայի ԱԳՆ պաշտոնակայքը: Խումբն իր այս քայլը պատճառաբանել էր Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու վերաբերյալ Ավստրիայի խորհրդարանում ընդունված որոշմամբ:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44