ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հասարակական կազմակերպության նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակությունը։ Պարզվել է հանցագործության մեխանիզմը, վերականգնվել պատճառված վնասը։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հասարակական կազմակերպությունը 2008 թվականին մասնակցել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի համար հայտարարված մրցույթին, ներկայացրել ծրագիր, որի արդյունքում 2008 թվականի դեկտեմբերին ստորագրվել է դրամաշնորհի պայմանագիր՝ նախատեսված մի քանի տարվա համար։
Բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ հասարակական կազմակերպության հաշվեհամարին մաս-մաս փոխանցվել են պայմանագրով նախատեսված գումարները, սակայն կազմակերպությունը չի կատարել ստանձնած պարտավորությունները, եւ կազմակերպության նախագահը յուրացրել է փոխանցված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափի գումար։ Հափշտակված գումարի չափը գնահատվել է 134.620 եվրոյին համարժեք 67.335.130 ՀՀ դրամ։
Հափշտակության փաստը քողարկելու համար պատրաստվել են ծրագրի ընթացքում, իբր, կատարած ծախսերը հիմնավորող կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր եւ ներկայացվել Եվրոպական միությանը։
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է ամբողջությամբ. գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ վարույթում քննվում է նաեւ մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34