Թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվական կայքն Andy-Ar հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության ընթացքում փորձել է պարզել Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի`այդպես էլ վերջնականապես չբացահայտված «կազմակերպիչների» մասին թուրք հասարակության կարծիքը:
Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
«Ըստ Ձեզ՝ արդյոք ԱՄՆ-ն դեր ունի՞ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ» հարցադրմանն «Այո» է պատասխանել հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` 79%-ը: «Ոչ» է պատասխանել հարցվածների 11.7%-ը, իսկ 8.9%-ը նշել է, որ որևէ կարծիք չունի խնդրի վերաբերյալ:
Ըստ տարիքային սանդղակի՝ հարցման արդյունքներն ունեն հետևյալ տեսքը. հարցվածներից 25-35 տարեկան անձանց շրջանում հեղաշրջման փորձի` ԱՄՆ-ի հետ անմիջական կապ ունենալուն հավատում է 83.5%-ը, 35-44 տարեկանների շրջանում` 81.9%-ը, իսկ ահա 45-54 տարեկաններից 78.2%-ն է պաշտպանում այդ տեսակետը:
Andy-Ar հասարակական ուսումնասիրությունների կենտրոնն այս արդյունքները մեկնաբանում է այն հանգամանքով, որ քաղաքացիների կարծիքը ձևավորել է հիմնականում հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ի բռնած դիրքը և Գյուլենին արտահանձնելու հարցում Թուրքիայի իշխանություններին մերժելու փաստը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44