Այսօր ԱԺ արտահերթ նիստում սկսվեց ԱԺ կանոնակարգ նոր օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նոր օրենքը, նորամուծությունները: Նա նախ նշեց, որ նոր կանոնակարգ օրենքի հիմքում դրվել են բացառապես նոր Սահմանադրության դրույթները:
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ սահմանվել են նստաշրջանների և հերթական նիստերի տևողությունները: Նիստերն ընթանալու են քառօրյա օրակարգով, սակայն երկուշաբթին սահմանվում է խորհրդի նիստերի օր, ուր քննարկում սահմանում են օրակարգը, երեքշաբթի ժամը 10-ից սկսում են նիսերը մինչև 18-ը:
Նիստերը կարող են շարունակվել մինչև օրակարգի սպառումը, բայց ոչ ավելի քան երեք օր, դա արվել է, որպեսզի հարցերը չկուտակվեն: Եթե օրակարգը չի սպառվում, նիստը վարողը կարող է 15 րոպե ավելացնել, նիստերըկարող են շարունակվել մինչև 24 00-ն:Ձևավորվում է նոր մարմին, ԱԺ խորհուրդ, այն կոլեգիալ մարմին է ՝ բաղկացած հանձնաժողովներից, խմբակցություններից, իշխանությունից ու ընդդիմությունից:
Օրենսդրական գործունեության մեջ սահմանվում են ընթացակարգեր, օրենքների երկու ընթերցում, երրորդը կարող է լինել երբ հեղինակը դիմում է ԱԺ-ին և հետաձգվում է օրենքի քննարկումը խմբագրման համար: Օրենքների ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է մշտական հանձնաժողովներ, բոլոր նախագծերը քննարկվում են հանձնաժողովներում:
Առաջին ընթերցման ժամանակ օրենքի քննարկումը անցնում է սահմանված ընթացակարգով: Բացասական եզրակացություն ստացած նախագծերը որոնց որոշ դրույթների վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական վերաբերմունք, եթե հեղինակը լրամշակում է, ապա կարող է նորից ներկայացնել հանձնաժողով, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ապա այն գնում է առաջ: Նույնը վերաբերում է երկրորդ ընթերցմանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47