Վաչիան գյուղի բնակիչները իրենց դպրոցի տնօրենի նշանակման հարցով բողոք են ներկայացրել տեղական իշխանությանը, հաղորդում է «Վրստանի հայ համայնքը»:
Վաչիանցիների բողոքը լսելու հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ` Հենզել Մկոյանը եւ Սամվել Մանուկյանը, շրջանի Վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը, Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը եւ կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը:
Թվով մոտավորապես 70 վաչիանցու հուզող հարցերն էին. թե ինչո՞ւ դպրոցի տնօրեն նշանակվել է ոչ իրենց համագյուղացի, ինչո՞ւ 7 ամիս դպրոցը տնօրեն չուներ, սակայն անմիջապես ընտրություններից հետո, նախարարը անգամ մանդատը չստացած, դպրոցում նշանակեց տնօրեն։
«Ես զանգահարել եմ նախարարին, ով ասաց, որ ինքն էլ է ուզում, որ տնօրենը լինի տեղացի, բայց այդ ամենը կորոշվի հարցազրույցի ընթացքում։ Ես նախարարի հետ նույն խնդրի վերաբերյալ զրուցել եմ նաեւ շաբաթ օրը՝ Քութաիսիում եւ ասել, որ գյուղացիները դեմ են նորընտիր տնօրենին եւ պահանջում են, որ տնօրենը լինի իրենց համագյուղացի։ Նախարարը խոստացավ, որ մոտակա 3 օրվա ընթացքում անպայման մեզ կասի հնարավոր տարբերակների մասին», -ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Իսկ գյուղացիների այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունում, որպես դպրոցի տնօրեն չեն ընտրել Վաչիան գյուղի բնակիչ Արեւիկ Գաբրիելյանին, փորձեց պատասխանել Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը՝ «Ես այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող, որովհետեւ հարցազրույցին ներկա չեմ եղել։ Նախարարությունից ինձ միայն ասել են, որ Արեւիկը ռուսերենին տիրապետելու խնդիր ունի եւ պահանջել է թարգմանիչ, ուրիշ ոչինչ ես չգիտեմ»։
Լեզուների իմացության վերաբերյալ գյուղացիները նույնպես ներկայացրեցին բողոք, որը վերաբերվում էր նոր նշանակված տնօրենին։
«Ներկայիս տնօրենը ոչ հայերեն գիտի, ոչ էլ վրացերեն, եթե հայերեն դիմում ենք ուզում գրել, ինչպե՞ս է պատասխանելու, կամ կարդալու, ի վերջո հայկական դպրոց է», -ասաց Վաչիան գյուղի բնակիչ Քրիստը։
Հենզել Մկոյանը ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ Մարինա Չոմարյանը այժմ գտնվում է փորձաշրջանում, որը սովորաբար տեւում է 3-ից 6 ամիս եւ այսօր կարիք չկա ժամանակից շուտ խուճապի մատնվելու։ Դիմելով գյուղացիներին, պատգամավորը նաեւ ասաց, որ կարիք չկա ճանապարհ փակելու, կամ երեխաներին դպրոց չուղարկելու, քանի-որ դա միայն ու միայն ի վնաս աշակերտներին կլինի։
Հանդիպումը սահմանափակվեց նրանով, որ իշխանության ներկայացուցիչները խնդրեցին գյուղացիներին դեռ ոչինչ չձեռնարկել, սպասել 3 ամիս, մինչեւ Մարինա Չոմարյանի փորձաշրջանի ավարտը եւ նախարարի հնարավոր պատասխանը, որը կլինի մոտակա օրերի ընթացքում։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47