Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Հավանայում իր եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի հրաժեշտի արարողությունը եզրափակող ելույթում խոստացել է, որ կուբացի ժողովուրդը կշարունակի իր պայքարը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին՝ 90 տարեկանում: Կուբայում ազգային սուգ է հայտարարվել, իջեցվել են դրոշները և չեղյալ հայտարարվել ժամանցային միջոցառումները:
«Թանկագին Ֆիդել, Խոսե Մարտիի հուշարձանի հարևանությամբ՝ այստեղ, որտեղ մենք 50 տարուց ավելի հավաքվել ենք մեծ վշտի պահերին մեր նահատակների հիշատակը հարգելու համար, որտեղ մենք հռչակել ենք մեր իդեալները և խորհրդանիշները, ժողովրդի հետ խորհրդակցել ենք սկզբունքային որոշումների մասին, որտեղ հիշել ենք մեր հաղթանակների մասին, հենց այստեղ մենք մեր անձնուրաց և մարտական ժողովրդի հետ ասում ենք քեզ՝ «միշտ մինչև հաղթանակ»,- հայտարարել է կուբացի առաջնորդը:
Ռաուլ Կաստրոն նաև նշել է, որ կուբացի ժողովուրդն այդ օրերին Ֆիդելին հարգանքի տուրք է մատուցել և երդում է տվել նրա գաղափարներին: Նա հիշել է կուբական հեղափոխության պատմության մի քանի կարևոր իրադարձությունների մասին, որոնց ընթացքում Ֆիդել Կաստրոն ելույթներ է ունեցել այդ հրապարակում: «Նրա խոսքերը դեռևս հնչում են այստեղ»,- ասել է նա:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44