Նոյեմբերի 30-ին Բաքվում՝ Հեյդար Ալիևի պալատում, տեղի կունենա Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը, հայտնում է haqqin.az-ը։
Տեղեկությունների համաձայն՝ երգչի հատուկ հյուրերը կլինեն Վախթանգ Կիկաբիձեն և A-Studio խումբը։
Հիշեցնենք, որ Բաքվում ելույթ ունենալու երգչի մտադրությունը բուռն քննարկումներ էր առաջացրել համացանցի ադրբեջանական տիրույթում։ Նրա դեմ արշավ էր սկսվել՝ պահանջելով ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելության ու համերգի համար։
Երգչի՝ Բաքու այցին ընդդիմացել էին ադրբեջանցի որոշ արվեստի գործիչներ։
Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հրապարակել էին ադրբեջանցի 70-ամյա կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի բաց նամակը, որտեղ նա կոչ էր արել Սոսո Պավլիաշվիլիին՝ հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան:
Ֆաթալիևը հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։
Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին մամուլով ու համացանցում՝ Պավլիաշվիլին դա համարել էր ոչ տղամարդկային քայլ։
«Այդպես չի կարելի։ Եթե դու տղամարդ ես, ինչի՞դ են պետք թերթերը, համացանցը, Facebook-ում Սոսո Պավլիաշվիլիի դեմ այդ կոչերը։ Մի՞թե ես եմ խլել Ղարաբաղը։ Եթե դու ինչ-որ տղամարդկային բան ունես, ապա հանդիպիր ինձ հետ։ Չէ՞ որ դու գալիս ես Մոսկվա, ահա ես, մի՞թե ես թաքնվել եմ։ Արի և ինձ հարցեր տուր, ինչո՞ւ ես հեռակա կարգով ինձ վիրավորում։ Չէ՞ որ դու դրանով քեզ ես ստորացնում»,- ասել է երգիչը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02