Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին այցելել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում Վիգեն Սարգսյանը հանդես է եղել դասախոսությամբ: Ակադեմիայի շուրջ 400 ունկնդիրներին են ներկայացվել հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ակադեմիայի ունկնդիրների հարցերին:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ռազմական ակադեմիայի ուսումնանյութական բազային, ուսումնական ծրագրերին, շրջել է ՌԴ առաջատար բարձրագույն ռազմաուսումնական հաստատության թանգարանում:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:
Վիգեն Սարգսյանը շեշտել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համատեքստում:
Կողմերը քննարկել են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցի ընթացքում:
Նոյեմբերի 29-ի երեկոյան Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի դահլիճում Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի կայազորի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող աշխատանքներն ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումներ, մանրամասնել է «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
ՀՀ ՊՆ
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47