ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:
Այս մասին Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը, ըստ էության, լուծեց ռազմավարական խնդիր:
Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը և վերականգնմանն ուղղված պարբերական գործողությունների իրականացումը: Դրանք տալիս են սպասվող արդյունքները, և այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուսումնասիրություններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելավում, սակայն դրանք դեռևս արդյունագործական պաշարների մակարդակի չեն հասել:
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները, ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ են իրականացնելու:
Որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարավորություն կընձեռի հրաժարվել օրենքին հակասող անպատվաբեր գործողություններից: Մյուս կողմից էլ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ, որի մի զգալի հատվածը կարող է լինել նաև նախկինում որսած և սառնարաններում պահված խմբաքանակից:
Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:
Ձկան ապօրինի վաճառքի և որսի յուրաքանչյուր դեպքի ականատես լինելու դեպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանության նախարարության Թեժ գիծ /հեռ. 011-818-559/ կամ ՀՀ ոստիկանություն»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55