ARM | RUS |

«Նաիրիտը» սնանկ ճանաչվեց. Դատարանը վճռեց

30.11.16 | 17:43

«Նաիրիտ» ՓԲԸ-ն ունեցած պարտքերի պատճառով հայտնվել էր դատական գործընթացների առանցքում, իսկ «Նաիրիտին» դատարանի առջեւ կանգնեցնողը` այն սնանկ ճանաչելու հայցով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ


ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Ա. ՉԻՉՈՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
28.11.2016թ. ք. Երևան
Դռնբաց դատական նիստում քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի /այսուհետ՝ նաև Դիմող/ ընդդեմ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի /այսուհետ՝ նաև Պարտապան/` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
07.04.2015թ. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ն /հասցե` ք. Երևան, Ա. Արմենակյան 127, ՀՎՀՀ 01520882, գր. համար 273.140.01857, վկ. համար 01Ա033472/ դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի՝ /հասցե` ք.Երևան, Ա. Բագրատունյաց 70, պետ. գր. համար 269.120.0230, ՀՎՀՀ 02228743, վկ. համար 02Ա050231/ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2015թ. որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2015թ. որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Կարեն Ասատրյանը։
Գործի քննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 28.11.2016թ., ժամը 17։50-ին։

Դիմողի իրավական դիրքորոշումը և փաստարկները
Դատարան ներկայացրած դիմումով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 16.10.2007թ. թիվ 422-Ն որոշմամբ հաստատված Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան 26.05.2009թ. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի և <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի միջև կնքվել է թիվ 990001 էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը /այսուհետ՝ նաև Պայմանագիր/։ Պարտապանը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի՝ 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1235003232 ՀՀ դրամ, որից՝ 159278876 ՀՀ դրամը՝ որպես տույժ։
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ նշել է, որ առկա են Պարտապանի փաստացի անվճարունակության բոլոր հիմքերը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ից հօգուտ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի բռնագանձել 1106325612 ՀՀ դրամ։ Նշված գործով դատարանի կողմից 09.08.2012թ. տրվել է թիվ ԵՇԴ/1204/03/12 կատարողական թերթը։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.11.2014թ. օրինական ուժի մեջ մտած մեկ այլ վճռով վճռվել է Պարտապանից հօգուտ Դիմողի բռնագանձել ևս 39477332 ՀՀ դրամ գումարը, որը Պարտապանի կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց չկատարված վճարման պարտավորության գումարի տարբերությունն է 01.08.2014թ. դրությամբ։ 01.08.2014թ. դրությամբ Պարտապանի ընդհանուր պարտքը կազմել է 1145802944 ՀՀ դրամ։
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 17.11.2014թ. տվել է թիվ ԵՇԴ/3475/03/14 կատարողական թերթը։
Պարտապանը չի կատարել վերը նշված վճիռների պահանջները, միաժամանակ՝ շարունակում է չվճարել սպառված էլեկտրաէներգիայի համար, որի հետևանքով վերջինիս ընդհանուր պարտքը Դիմողի հանդեպ ավելացել է և 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1235003232 ՀՀ դրամ։
Վերոգրյալի հիման վրա, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ՝ Դիմողը խնդրել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ին ճանաչել սնանկ։

Պարտապանի իրավական դիրքորոշումը և փաստարկները
Պարտապան <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի ներկայացուցիչը 29.04.2015թ. Դատարան է ներկայացրել Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումի պատասխան, որով առարկել է պահանջի դեմ ամբողջությամբ։ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ հայտնել է, որ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի չափը կազմում է 27342730272 ՀՀ դրամ, իսկ ակտիվների մնացորդը 28.02.2015թ. դրությամբ կազմում է 57039533906 ՀՀ դրամ, որը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է Դիմողի ներկայացրած պահանջի չափը։
Նշել է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը հնարավոր է ապահովել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։ Դիմողի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է ներկայացվել կատարողական թերթ, հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 05.04.2013թ. <<Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին>> որոշմամբ արգելանք է դրվել Պարտապանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա։ Նման պայմաններում անհասկանալի է Դիմողի դիրքորոշումը՝ Պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալԴքանի որ, ինչպես օրինական ուժի մեջ մտած վճռով, այնպես էլ՝ Պարտապանին սնանկ ճանաչելու դեպքում՝ նպատակը մեկն է՝ գումարի բռնագանձումը։ Նշել է, որ ներկայացված պահանջը կրում է ձևական բնույթ։
Վերոգրյալի հիման վրա խնդրել է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի դիմումը՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են.
1. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի և <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի միջև 26.05.2009թ. կնքվել է <<Էլեկտրական էներգիայի մատակարարման>> թիվ 990001 պայմանագիրը, ըստ որի՝ Մատակարարը /<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ն/ պարտավորվել է Սպառողին /<<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ին/ մատակարարել էկետրական էներգիա, իսկ Սպառողը պարտավորվել է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց։
2. 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կարգադրել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ից հօգուտ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի բռնագանձել 1106325612 ՀՀ դրամ գումար։
3. 03.11.2014թ. օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կարգադրել է <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ից հօգուտ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի բռնագանձել 39477332 ՀՀ դրամ գումար։
4. <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի 28.02.2015թ.՝ Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն՝ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի կողմից ենթակա է վճարման 1235003232 ՀՀ դրամ 48 լումա, որից՝ 159278876 ՀՀ դրամ 73 լուման՝ տույժ։
5. <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր հաշվապահի 22.04.2015թ. տեղեկանքի համաձայն՝ ըստ հաշվապահական հաշվառման առկա և մշակված տեղեկատվության՝ 28.02.2015թ. դրությամբ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի ակտիվների մնացորդը կազմում է 57039533906 ՀՀ դրամ։
Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ ներկայացված պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է /փաստացի անվճարունակություն/։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը.
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ պահանջի հաշվանցը).
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը).
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։
Դիմողի պահանջը հիմնավորված է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի և <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի միջև 26.05.2009թ. կնքված <<Էլեկտրական էներգիայի մատակարարման>> թիվ 990001 պայմանագրով և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2012թ. և 03.11.2014թ. օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրություններով։ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի 28.02.2015թ.՝ Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն՝ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի կողմից ենթակա է վճարման 1235003232 ՀՀ դրամ 48 լումա, որից՝ 159278876 ՀՀ դրամ 73 լուման՝ տույժ։
Տվյալ դեպքում պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, առկա են նաև օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրություններ, ինչպես նաև՝ բացակայում է հաշվանցի հնարավորությունը ։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմողի պահանջը հիմնավորված է և առկա են բավարար հիմքեր՝ պարտապանին սնանկ ճանաչելու համար։
Ինչ վերաբերում է առարկությամբ նշված Պարտապանի դիրքորոշմանն առ այն, որ վերջինիս ակտիվների արժեքը գերազանցում է Պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության չափին, Դատարանն արձանագրում է, որ դա <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի հիմքով պարտապանի սնանկությունը բացառող հանգամանք չէ։ Օրենսդիրը սահմանել է սնակության ինստիտուտը ինչպես բոլոր պարտատերերի, այնպես էլ՝ անվճարունակ ճանաչվող սուբյեկտի շահերի պաշտպանության անհրաժեշտության հաշվառմամբ։ Այս ինստիտուտի խնդիրներից է նաև սնանկ ճանաչվող կազմակերպության գործունեության պահպանումը՝ պարտատերերի շահերը չխախտելու պայմաններում։ Ընդ որում՝ օրենսդիրը պարտավորության չափի և պարտապանի ակտիվների արժեքի հարաբերակցության հարցը դիտարկում է միայն <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով սահմանված կարգով՝ սեփական նախաձեռնությամբ /կամավոր սնանկություն/ սնանկ ճանաչվելու մասին դիմում ներկայացնելու պարագայում, մինչդեռ՝ սույն գործով ներկայացված է հարկադրված սնանկության դիմում։
Դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի քննության շրջանակներում ինչպես Պարտապանը, այնպես էլ Դիմողը բազմիցս ներկայացրել են միջնորդություններ՝ գործի քննությունը հետաձգելու մասին՝ հաշտության համաձայնություն ձեռք բերելու համար։ Կողմերը համապատասխանաբար 08.11.2016թ. և 11.11.2016թ. ներկայացրել են միջնորդություններ՝ դատական նիստը վերանշանակելու մասին՝ նշելով, որ սպառել են վեճը հաշտության եղանակով լուծելու բոլոր եղանակները։
Դատարանի 16.11.2016թ. որոշմամբ դատական նիստը վերանշանակվել է 28.11.2016թ., ժամը 16։00-ին։ Կողմերը 24.11.2016թ. ներկայացրել են միջնորդություններ՝ գործի քննությունն իրենց բացակայությամբ իրականացնելու վերաբերյալ։
Ղեկավարվելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 17-րդ, 17.1-րդ, 20-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, Դատարանը



Դատարանը վճռեց
Դիմումը բավարարել։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին / հասցե` ք.Երևան, Ա. Բագրատունյաց 70, պետ. գր. համար 269.120.0230, ՀՎՀՀ 02228743, վկ. համար 02Ա050231/ ճանաչել սնանկ։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և այն որպես դատական ծախս գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47