Նախկինում ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, իսկ ներկայում՝ «ասֆալտամարտիկ» և «բազմոցային զորքերի» հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով հայրենիքին ծառայելը փոխարինեց օտարերկրյա շահերը սպասարկելու հետ, խրամատների փոխարեն էլ ընտրեց Ազատության հրապարակում դրած «կիսավրանը», այսօր իր «բազմոցային զորքերի» հետ իր տան բազմոցին նստած ֆեյսբուքյան գրառումներ է կատարում, նախագահին հարցեր է ուղղում, նույնիսկ 10 հարց: Հետաքրքիր է, իսկ եթե մի 10 հարց էլ Սեֆիլյանին ուղղենք, ինքը դրանցից գոնե մեկին ի վիճակի կլինի՞ պատասխանել: Ամեն դեպքում մենք հարցերը տանք.
1 Պարոն Սեֆիլյան, ասում եք, թե Դուք և Ձեր համախոհները այսօր առաջին գծում չեք, որովհետև ստորագրություն եք տվել ՀՀ-ից չբացակայելու մասի՞ն: Իսկ ոչի՞նչ որ Արցախը ՀՀ-ից բացակայելու հետ որևէ կապ չունի և հաստատ Արցախում Ձեր գտնվելը մեր իրավապահները չէին համարի ՀՀ-ից բացակայություն: Թե՞ դուք Արցախը մերը չեք համարում:
2 Միգուցե ամաչում ե՞ք դատարկաձեռն գնալ Արցախ, քանի որ հանգանակված գումարից ոչինչ չի մնացել, այն ամբողջությամբ ծախսել եք ձեր կարիքների համար: Ձեր դրոշներն ու պլակատները դիրքերում կանգնածներին երբևէ պետք չեն գա:
3 Միգուցե դուք սահմանին չեք, որովհետև վախենում եք, որ օպերայի դիրքերը, ձեր «կիսավրանը» կհանձնեն «հակառակորդի՞ն»:
4 Սահմանում չեք, որովհետև այնտեղ ոստիկա՞ն չկա, որ բախումներ հրահրեք:
5 Իսկ հնարավո՞ր է, որ առաջնագծում չեք, որովհետև չգիտեք, թե այդ դեպքում ի՞նչ բացատրություն պետք է տաք Գևորգ Սաֆարյանին այն մասին, թե ինչու իր ազատությունը պահանջելու փոխարեն թողեցիք գնացիք հայրենիքը պաշտպանելու:
6 Թե՞ միգուցե դուք չգնացիք, որովհետև որոշել եք, որ ձեր փոխարեն «Հայ կանանց ճակատը» կմեկնի Արցախ:
7 Կամ ել երևի չեք մեկնում սահման, որովհետև չե՞ք վստահում ձեր կանանց և վախենում եք, որ ձեր բացակայության ժամանակ կարող է իրենց պարկեշտ չպահե՞ն:
8 Չեք գնում ճակատ, քանի որ ձեր կանա՞յք թույլ չեն տալիս:
9 Իսկ հնարավո՞ր է այն պատճառով, որ Շուշիի առանձնակի գումարտակից իրականում մնացել են միայն վայ-հրամանատարները, իսկ մյուսները այլ ստորաբաժանումների կազմում արդեն դիրքերում են:
10 Մի տարբերակ էլ. Կարող է՞ վախենում եք, որ որպես դավաճան հերթական անգամ ծեծ ուտեք Բերձորում:
Մինչ կմտածեք, թե այս 10 հարցերին ինչպես եք պատասխանելու, հիշեցնենք ձեզ ու նաև ընթերցողներին, որ այսօր 40 կալանավորներ պատրաստակամություն են հայտնել մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանը, ապա վերադառնալ կալանավայր և շարունակել կրել իրենց պատիժը:
100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02